Գլխավոր »
2012 » Ապրիլ » 4 » "Յունայթեդը" նույն պես մտավ պայքարի մեջ
19:54 "Յունայթեդը" նույն պես մտավ պայքարի մեջ |
Եվրոպական գրանդները շարունակում են տաղանդներ փնտրել Հարավային Ամերիկայում: Այս անգամ իտալական "Ինտերի", անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Լոնդոնի "Չելսիի" ուշադրության կենտրոնում է հայտնվել բրազիլական "Սան-Պաուլուի" տաղանդավոր կիսապաշտպան Լուկասը: Երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպանի գործակալ Վագներ Ռիբեյրուն հեղինակավոր Globo Esporte սպորտային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Կարող եմ հայտարարել, որ "Ինտերը", "Չելսին" և "Մանչեսթեր Յունայթեդը" Լուկասին ձեռք բերելու համար արդեն կապ են հաստատել ինչպես իմ, այնպես էլ թիմի հետ: Լուկասն ունի այն բոլոր տվյալները, որոնք ստիպում են ֆուտբոլիստին մրցելույթները շարունակել եվրոպական որևէ գրանդի կազմում: Նա հիանալի ֆուտբոլիստ է, արագաշարժ, գիտի, թե ինչ պետք է անի գնդակի հետ: Բայցևայնպես, իմ հաճախորդի տրանսֆերն ինձանից կախված չէ. սկզբից պետք է պայմանավորվածություն ձեռք բերել ակումբի հետ, որից հետո միայն խոսել խաղացողի հետ: Ներկայիս դրությամբ Լուկասը ցանկանում է մնալ "Սան-Պաուլուում", իսկ ակումբն էլ չի ցանկանում վաճառել նրան":
onlyfootball.ucoz.com
|
նայել են: 459 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|