ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԶԱ
«Օլդ Թրաֆֆորդն» ընդունել է Եվրո-96-ի կիսաեզրափակիչը և հիմա ամեն տարի ընդունում է ՖԱ Գավաթի կիսաեզրափակիչները: 2003թ-ի մայիսի 28-ին ստադիոնը պատիվ ունեցավ ընդունելու Չեմպիոնների Լիգայի ֆինալիստներին՝ «Միլանին» ու «Յուվենտուսին»: Հանդիպումը տասնմեկ մետրանոցների շարքից հետո հաղթեց «Միլանը»: Շատերն ասում են, որ «Օլդ Թրաֆֆորդի» առասպելական մթնոլորտը փոխվել է դեպի վատը, թեև հենց այն է գերում բազմաթիվ զբոսաշրջիկներին, որոնք, իրենց հերթին, մասնակիորեն մեղավոր են այդ վատթարացման մեջ: Սեր Ալեքս Ֆերգյուսոնը հաճախ բողոքում էր երգերի ու հեգումների անբավարար քանակից, ու դրա համար Արևմտյան տրիբունայի վերին մասում հատուկ սեկտորներ կան երգելու համար, որոնք ստեղծվել են նախկին տարիների մթնոլորտը վերականգնելու միտումով: Ներկայումս պլանավորվում է ընդլայնել հյուսիս-արևմտյան ու հյուսիս-արևելյան անկյունները՝ տարողությունը մինչև 75000 տեղ հասցնելու և ստադիոնում «գավաթի» տպավորությունը վերականգնելու նպատակով: Հարավային տրիբունայի ընդլայնելու աշխատանքները դեռ հեռու են, քանի որ մարզադաշտը շրջապատող հողերը տվյալ պահին վերահամակարգման ենթակա չեն: Կարելի էր կառուցապատել մոտակա երկաթուղին, բայց դրա համար հարկավոր է շատ բարձր գներով ձեռք բերել մոտ 50 տուն՝ ի դժգոհություն այնտեղ բնակվող մարդկանց: Ինչևէ, Հարավային տրիբունայի վերակառուցման պլաններ կան. այն ուզում են նմանացնել Հյուսիսային տրիբունային՝ լրացված անկյուններով, ինչը թույլ կտա ավելացնել տարողությունը մինչև տպավորիչ 92000-ը: Անկասկած, «Օլդ Թրաֆֆորդն» աշխարհի սպորտային ամենահզոր ու ամենահայտնի հարթակներից մեկն է: Չնայած որ ստադիոնը կտրուկ կերպարանափոխվել է ու դարձել գրեթե անճանաչելի՝ «Օլդ Թրաֆֆորդի» կախարդանքը միշտ ներկա է այստեղ: «Երազանքների Թատրոնը» (ինչպես այն անվանել է Սեր Բոբի Չարլտոնը) Բրիտանիայի ամենամեծ ստադիոնն է ու աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի վայել տունը:
Կան նաև բասկետբոլի ու սկվոշի հարթակներ, սաունա, բաղնիք, ատլետիկ նախապատրաստման դահլիճ, խաղացողների և սպասարկող անձնակազմի համար ռեստորան, կոնֆերանս-դահլիճ, գրասենյակներ ու դասարաններ: Անգամ կա հատուկ սենյակ, որտեղ ֆուտբոլիստներից հարցազրույց են վերցնում MUTV-ի համար: Մամուլն այդ բազան անվանել է «Կերրինգտոնի ամրոց», քանի որ ողջ տարածքը շրջափակված է 2,4 կմ երկարության պարիսպով ու 30000 ծառերով, որոնք ամեն ինչ հիանալի թաքցնում են մամուլի և մրցակիցների կողմից ուղարկված լրտեսների աչքիերից: 2003թ. «Մանչեստեր Սիթին« իր մարզական բազան կառուցեց…… Կերրինգտոնում՝ «Յունայթեդի» բազայի կողքին:
Նախկինում «Յունայթեդի» մարզական բազան «Կլիֆն» էր, որը գտնվում է Սալֆորդում՝ Իրվել գետի ափին: Այնտեղ կա բաց դաշտ, փակ դաշտ, ատլետիկ մարզումների դահլիճ, մարզական բազա, սպորտային սրահ և լուրջ վնասվածքների բուժման համար սարքավորումներ: «Կերրինգտոն կենտրոնը» փոխարինեց «Կլիֆը», բայց այն դեռ օգտագործվում է պատանեկան խաղերի ու Ակադեմիայի խաղերի համար: