ՍԵՐ ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ
Ինչպես և բազմաթիվ ականավոր ֆուտբոլային մարզիչներ՝ Ալեքսանդր Չեպմեն Ֆերգյուսոնը սկսել է համեստորեն: Մինչև ֆուտբոլ գալն ու սիրողական «Քուինս Պարկ» ակումբում կարիերա սկսելը, երիտասարդ շոտլանդացին աշխատել է Քլայդի նավաշինարանում որպես գործիքագործ: Նրա դեբյուտը առաջնության խաղերում որպես կենտրոնական հարձակվող տեղի ունեցավ 1957թ.՝ երկրորդ դիվիզիոնի «Ստրանռաեր»-ի կազմում: 1960-ականների կեսերին նա տեղափոխվեց «Սենտ Ջոնսոն» և վերջապես 1964թ. հայտնվեց «Դարֆենլայնում»՝ պրոֆեսիոնալի կարգավիճակում: Հենց այդ ժամանակ նրան ուշադրություն դարձրեց այն թիմը, որին ֆերգյուսոնը երկրպագում եր մանկուց՝ «Գլազգո Ռեյնջերսը», ու երեք տարի անց, 1967թ.՝ այն տարիների համար ռեկորդային 65 հազար ֆունտ տրանսֆերային գումարով նա վերադարձավ հարազատ քաղաք:
Սակայն ֆերգյուսոի երազանքը դառը հիասթափության վերածվեց: «Ռեյնջերսում» անցկացրած ժամանակը հաջող չէր նրա համար: Նա չկարողացավ որոշակի խաղային մակարդակի հասնել և 1969թ. վաճառվեց «Ֆալկիրկին», որտեղ իրեն փորձեց որպես մարզիչ՝ 1973թ. «Էր Յունայթեդի» կազմում ժամանակավոր դաշտ վերադառնալուց առաջ:
Սակայն ֆերգյուսոի երազանքը դառը հիասթափության վերածվեց: «Ռեյնջերսում» անցկացրած ժամանակը հաջող չէր նրա համար: Նա չկարողացավ որոշակի խաղային մակարդակի հասնել և 1969թ. վաճառվեց «Ֆալկիրկին», որտեղ իրեն փորձեց որպես մարզիչ՝ 1973թ. «Էր Յունայթեդի» կազմում ժամանակավոր դաշտ վերադառնալուց առաջ:
Ինչպես պարզվեց, «Էր Յունայթեդը» մի խաչմերուկ էր ֆերգյուսոի կարիարեյում, և բիզնեսով զբաղվելու մի քանի փորձ ձեռնարկելուց հետո 32 տարեկան հասակում նա որոշեց ավարտել Ֆուտբոլիստի կարիերան և համարձակ քայլ կատարեց դեպի մարզչական կարիերա՝ 1974թ. գլխավորելով «Իստ Սթիրլինգ» թիմը:
Գովան քաղաքում ծնված շոտլանդացին արագորեն անուն ստեղծեց այդ ակումբում, և նույն տարվա հոկտեմբերին աշխատանքի տեղափոխվեց շոտլանդական առաջին դիվիզիոնի «Սենտ Միրեն» ակումբ: Չնայած որ նրա ռեսուրսները սահմանափակ էին, ֆերգյուսոնը բավականին հաջող էր ղեկավարում թիմը 1976/77թթ. մրցաշրջանում, սակայն ակումբի ղեկավարության հետ ծագած տարաձայնությունների պատճառով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ պայմանագրի ժամկետը լրանալուց երեք տարի շուտ:
Նրա հեռանալը «Սենտ Միրենից» ձեռնտու էր «Աբերդինին» և 1978թ. օգոստոսին ֆերգյուսոնը, մերժելով առաջատար շոտլանդական ակումբներից ստացված մի քանի գրավիչ հրավերներ, պայմանագրի ստորագրեց «Դոնս» ակումբի հետ: Կերպարանափոխելով 80-ականներին թիմի միջին գիծը, ֆերգյուսոնը փլուզեց «հին շոտլանդացիների» («Սելտիկի» ու «Ռեյնջերսի») գերիշխանությունը և ութ տարվա ընթացքում բերեց գրանիտե քաղաքի թիմը երեք չեմպիոնական տիտղոսների, Շատլանդիայի չորս գավաթների ու Շոտլանդական լիգայի Գավաթին:
Բայց, չնայած երկրի սահմաններում հաջողություններին, ֆերգյուսոնի ամենամեծ նվաճումը դա 1983թ. իր ղեկավարած թիմի հաղթանակն եր հզոր Մադրիդի «Ռեալի» հետ խաղում, երբ «Աբերդինը» հաղթեց 2-1 հաշվով Գավաթների Գավաթի եզրափակիչում, և մինչ օրս դա վերջին Եվրոպական ավարն է, որը շահել են շոտլանդալան թիմերը: Եվրոպական հաջողությունից հետո նրա անձը գրավեց ամբողջ Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը: 1986թ. Մեքսիկայում անցնող աշխարհի առաջնության ընթացքում Շոտլանդիայի հավաքականում որպես մարզիչ (նախկին մենեջեր Ջոկ Սթեյնի մահվան պատճառով) անցկացրած կարճ ժամանակահատվածից հետո նա, մերժելով «Բարսելոնայի», «Արսենալի», «Ռեյնջերսի» ու «Տոտենհեմի» կողմից ստացված առաջարկները, 1986թ. նոյեմբերի 7-ին իր վրա վերցրեց «Մանչեստեր Յունայթեդի» ղեկավարությունը:
ֆերգյուսոն ի փորձերը՝ Ռոն Ատքինսոնի հեռանալուց հետո ծանր կացության մեջ հայտնված « Յունայթեդը» ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ հաջողություն չբերեցին:
Մի պահ թված, որ Ֆերգյուսոնն իր հաջողությունը թողել է Շոտլանդիայում, և երեք տարվա աշխատանքից հետո, չնայած նրան, որ 1988թ. « Յունայթեդը» երկրորդ տեղը զբաղեցրեց, զիջելով «Լիվերպուլին», « Օլդ Թրաֆֆորդի» տրիբուններից կարելի էր լսել « Ֆերգի , հեռացիր» վանկարկումները:
Բայց մարդկանց աչքերից հեռու Ֆերգյուսոնը օրեց օր, րոպե առ րոպե շարունակում էր ակումբի վերփոխումը: Նա նորացրեց պատանիների նախապատրաստման համակարգը, ինչը մի քանի տարի անց հսկայական շահութամաս բերեց, և ոչնչացրեց հարբեցողությունը « Օլդ Թրաֆֆորդում», ազատվելով տրիբունների սիրեցյալներից շատերից:
Այդ խաղացողների կորուստը բացասապես ազդեց խաղի մակարդակի վրա և 1990թ. հունվարին « Յունայթեդը» հայտնվեց աղյուսակի վերջում, պարտություն կրելով իր հիմնական մրացիկից «Մանչեստեր Սիթի»-ից: Ֆերգյուսոնի աշխատանքը որպես «Կարմիր Սատանաների» մարզիչ մոտեցավ վտանգավոր գոտուն, և Անգլիայի Գավաթի երրորդ տուրում «Նոթինգեմ Ֆորեստի» հետ խաղում ամեն ինչ դրված էր բախտախաղի: Եթե այդ խաղում «Յունայթեդը» պարտվեր, ապա Ֆերգյուսոնի համար դա կնշանակեր աշխատանքի ավարտ, և չնայած որ ակումբի նախագահ Մարտին Էդվարդսը միշտ ժխտել է դա, շոտլանդացու համար ամեն ինչ հենց այդպես էր գնահատվում: Խաղի ավարտն արդեն մոտենում էր, երբ փոխարինման դուրս եկավ Մարկ Ռոբինսը և հաղթանակ պարգևեց «մանկունիանցիներին»՝ նվազագույն 1-0 հաշվով, դրանով իսկ թույլ տալով Ֆերգյուսոնին «փրկել իր դեմքը»:
Այդ հաղթանակը, կարծես, շրջադարձային կետ լիներ «Օլդ Թրաֆֆորդում» Ֆերգյուսոնի հաջողությունների համար, և « Կարմիր Սատանաները» շարունակեցին իրենց հաղթական արշավը, վերախաղարկման ժամանակ հաղթելով «Կրիստալ Փելես»-ին 1-0 հաշվով և նվաճելով Անգլիայի Գավաթը: Մյուս մրցաշրջանում « Յունայթեդը» բավարարեց իր ձգտումը դեպի հաղաթանակներ՝ Գավաթների Գավաթի եզրափակիչում հաղթելով «Բարսելոնային» 2-1 հաշվով, իսկ Մարկ Հյուզը հաղթական գոլ խփեց իր նախկին թիմի դարպասը:
Սակայան վերջին անգամ 1967թ-ին նվաճած տիտղոսը դարձյալ անորսալի էր « Յունայթեդի» համար, քանի որ թիմը զիջեց առաջին տեղը «Լիդսին» և Ֆերգյուսոնի « Կարմիր Սատանաները» բավարարվեցին միայն 1992թ. Լիգայի Գավաթով:
Մյուս մրցաշրջանում հին Ֆուտբոլային լիգան դադարեց իր մեկդարյա գոյությունը և նոր Պրեմիեր լիգայի ստեղծումը համընկավ Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեստր Յունայթեդի» իշխելու դարաշրջանի հետ:
1992/93 մրցաշրջանի ոչ շատ հաջող սկզբից հետո նոյեմբերին տեղի ունեցավ «Լիդսի» հարձակվող Էրիկ Կանտոնայի հայտնվելը « Օլդ Թրաֆֆորդում»: Ֆրանսիացու հանելուկային խաղը վերջին դետալը դարձավ Ֆերգյուսոնի մեքենայի մեջ և «Յունայթեդը» վերջապես հաղթեց առաջնությունում, առաջ ընկնելով «Աստոն Վիլլայից» և այդպիսով ընդհատեց 26-ամյա իր չեմպիոնական երաշտը:
1993/94 մրցաշրջանում 3,5 միլիոն ֆունտով « Յունայթեդ » եկավ Ռոյ Քինը և թիմն իրեն ամրապնդեց որպես անգլիական Ֆուտբոլի առաջատար, քանի որ Ֆերգյուսոնն իր առաջին «դուբլն» արեց, առաջնությունում հաղթելով «Բլեկբերն Ռովերսին» և ջախջախելով «Չելսիին» Անգլիայի Գավաթի եզրափակիչում՝ 4-0 հաշվով:
Մյուս տարում «Բլեկբերն Ռովերսը» վերադարձրեց «պարտքը» « Կարմիր Սատանաներին», թողնելով Ֆերգյուսոնի թիմն առանց ավարների: Բայց «մանկունիանցիները» արագ ուշքի եկան, քանի որ 1995/96թթ. մրցաշրջանում ևս մեկ դուբլ արեցին, ընդամենը մեկ քայլ կանգ առնելով աննախադեպ «տրեբլից»՝ պարտություն կրելով Լիգայի Գավաթի եզրափակիչում:
Երբ մրցաշրջանի սկզբում մարզիչը ներկայացրեց « Ֆերգի իանփորձ պատանիներ» Դեվիդ Բեկհեմին, Նեվիլլ եղբայրներին, Պոլ Սքոուլզին, Նիկի Բատտին և Ռայան Գիգզին որպես փորձառու խաղացողներ Մարկ Հյուզի, Պոլ Ինսի, Անդրեյ Կանչելսկու փոխարինողներ, ապա դա մեծ տարակուսանք առաջացրեց:
Մրցաշրջանի առաջին խաղում կրած պարտությունը դրթեց մեկնաբան Ալան Հանսենին բացականչելու. «Դուք ոչինչ չեք նվաճի այս երեխաների հետ», բայց հետագայում նրան բազմիցս հիշեցրել են այդ խոսքերը, իսկ «Ֆերգի անփորձ պատանաները» կարողացան փլուզել «Նյուկասլի» 14 միավորի առավելությունը աղյուսակում:
1996/97թթ. մրցաշրջանում նվաճած չեմպիոնների չորրորդ տիտղոսը (վերջին 5 տարիների ընթացքում) և ակումբի մշտական դարձած մասնակցությունը Չեմպիոնների Լիգայում չէին բավարարում Ֆերգյուսոնի հիմնական պատվախնդրությունը. գլխիվեր բարձրացնել Եվրոպական Չեմպիոնների Գավաթը:
Այդ մրցախաղում « Կարմիր Սատանաները» արդեն հասել էին կիսաեզրաձակչի, բայց նրանց դուրս հանեց Դորտմունդի «Բորուսսիան», իսկ մյուս մրցաշրջանում դա արեց «Մոնակոն» և դրա հետ մեկ տեղ տանը Արսեն Վենգերի «Արսենալը» դուբլ արեց, խլեց « Յունայթեդ»-ից չեմպիոնի տիտղոսը և նվաճեց Անգլիայի Գավաթը:
Պարտությունը դրթեց Ֆերգյուսոնին վճարել 23 միլիոն ֆունտ և գնել պաշտպան Յապ Ստամին, ինչպես նաև «Աստոն Վիլլայի» հարձակվող Դուայթ Յորկին՝ 1998/99թթ. մրցաշրջանում թիմն ուժեղացնելու համար: Էնդի Քոուլի հետ կապաշարում Յորկն այնպիսի խաղ ցուցադրեց, որը հետագայում կոչվեց «Կալիպսո Ֆուտբոլ » և օգնեց թիմին ևս մեկ առաջնությունում հաղթել, նվաճել Անգլիայի Գավաթն ու հաղթել Եվրոպական գավաթի եզրափակիչում:
Եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հաղթում էր 1-0 հաշվով Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում, բայց խաղի ավարտից րոպեներ առաջ գերպահեստայիններ Թեդդի Շերինգեմն ու Օլե Գունար Սուլշերը մեկական գնդակ խփեցին և դարձրեցին Ֆերգյուսոնի թիմը Եևրոպայի չեմպիոն՝ 2-1 հաշվով դրամատիկ և կամային հաղթանակ տանելով:
Հետագայում Ֆերգի ն շնորհվեց ասպետական տիտղոսով և կոչվեց Սեր Ալեքս Ֆերգյուսոն: Այդ պարգևը բրիտանական ֆուտբելի առջև նրա արժանիքների ճանաչումն էր:
Մյուս տարի Ֆերգյուսոնը հայտարարեց, որ պաշտոտանկ կլինի 2002-ին: Անգլիայի գավաթակիրները նույնպես վիճելի որոշում ընդունեցին՝ հրաժարվել այդ մրցույթում մասնակցությունից ի օգուտ Բրազիլիայում անցկացվող ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության:
Բրազիլական արևի տակ « Յունայթեդը» լավ ելույթ չունեցավ, բայց այդ անկումը, կարծես, միայն շարժառիթ դարձավ Ֆերգյուսոնի թիմի համար, որը դարձյալ հաղթեց երկրի առաջնությունում, 18 միավորով առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ «Արսենալից»:
2000/01 մրցաշրջանը ևս մեկ արշավ դարձավ դեպի չեմպիոնի տիտղոսը, և արդեն ապրիլի կեսերին Ֆերգյուսոնը միակ մարզիչն էր, որը հաղթանակ տոնեց անընդմեջ երեք առաջնություններում ու անգլիական Ֆուտբոլի պատմության մեջ դարձավ ամենահաջողակ մարզիչը:
Պատրաստվելով « Օլդ Թրաֆֆորդում» իր վերջին մրցաշրջանին, Ֆերգյուսոնը մոտ 50 միլիոն ֆունտ ծախսեց՝ հարձակվող Ռուդ Վան Նիստելրոյին և կիսապաշտպան Հուան Սեբաստյան Վերոնին ձեռք բերելու համար, սակայն մեծ գումարները չկարողացան կասեցնել «Արսենալի» հաղթանակն առաջնությունում և Անգլիայի Գավաթում:
Եվրոպայում « Յունայթեդը» ոչ-ոքի ավարտեց երկու կիսաեզրափակիչ խաղերը Լեվերկրուզենի «Բայերի» հետ, ինչը թույլ չտվեց Ֆերգյուսոնին իրագործել իր երազանքը և ավարտել կարիերան Եվրոպական հաղթանակով իր հարազատ Գլազգոյում: Թիմն ավարտեց այդ մրցաշրջանն առանց ռազմաավարների:
Անհաջողությունը խոցեց Ֆերգյուսոնին, նրա պաշտոնանկությունը հետաձգվեց և նա նոր պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Շոտանդացին հրավիրեց Պորտուգալիայի և Հյուսիսային Աֆրիկայի հավաքականների նախկին մարզիչ Կարլոս Կեյրուշին որպես իր օգնական: Նա նաև գերազանցեց Անգլիայի տրանսֆերային ռեկորդը՝ 2002/03թթ. մրցաշրջանին «Լիդսի» պաշտպան Ռիո Ֆերդինանտին հրավիրելու համար:
2002/03թթ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը պետք է անցներ « Օլդ Թրաֆֆորդում», և Ֆերգյուսոնն ու « Յունայթեդը» ձգտում էին ևս մեկ անգամ հասնել Եվրոպական փառքի, բայց քառորդ եզրափակիչում ոչ-ոքի խաղալով Մադրիդի «Ռեալի» հետ նրանք դուրս մնացին մրցույթից՝ երկու խաղերի արդյունքների համագումարով պարտվելով 6-5 հաշվով:
Պարտությունը ասեկոսեր առաջացրեց այն մասին, որ « Յունայթեդի» մի քանի խաղացողներ լքելու են թիմը և տեղափոխվելու են այլ արտասահմանյան ակումբներ: Դեվիդ Բեկհեմի անունը կապում էին 35 միլիոն ֆունտով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ, Ռայան Գիգզն՝ ըստ լուրերի, տեղափոխվելու էր Միլանի «Ինտեր»«, Ֆաբիեն Բարտեզի և Հուան Վերոնի անունները նույնպես հոլովվում էին տրանսֆերային շահարկումների մեջ:
Երկրի ներսում «Արսենալը» դուրս մղեց «Կարմիր Սատանաներին» Անգլիայի Գավաթի հինգերորդ տուրում, բայց առաջնության ավարտվելուց մի շաբաթ առաջ «Ռեդսը» կարողացավ չեզոքացնել «զինագործների» 9 միավորի գերազանցությունը և նվաճել չեմպիոնի իր 8-րդ տիտղոսը 11 տարվա ընթացքում:
2003թ. ամռանը տեղի ունեցավ այն, ինչի մասին շարունակ խոսում էին. Բեկհեմը 25 միլիոն ֆունտով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», Վերոնը՝ 15 միլիոնով վաճառվեց «Չելսի»-ին, իսկ ապրիլին՝ ազատ գործակալի կարգաիճակով «Մարսել» տեղափոխվեց Ֆաբիեն Բարտեզը: Ակումբ եկան ամերիկացի դարպասապահ Թիմ Հովարդը, Լիսաբոնի «Սպորտինգի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուն և հույսերն ու ծախսած գումարները չարդարացրած Դավիթ Բելյոնն ու Էրիկ Ջեմբա-Ջեմբան, ինչպես նաև աշխարհի չեմպիոն՝ բրազիլացի Կլեբերսոնը:
2003/04 մրցաշրջանն «Արսենալն» անցավ առանց պարտությունների և իրեն վերադարձրեց չեմպիոնի տիտղոսը, իսկ « Յունայթեդի» ստանդարտներով սեզոնն անցավ անհաջող: Սեպտեմբերին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բաց է թողնում դոպինգ-թեստը, բացատրելով այդ քայլը մանկական մոռացկոտությամբ: Ֆերգին և ակումբը կանգնում են Ֆուտբոլիստի թիկունքին, բայց, չնայած այդ փորձերին, Ֆերդինանդը ստանում է 8-ամսյա որակազրկում:
Այդ մրցաշրջանում « Յունայթեդի» միակ հաջողությունն Անգլիյա Գավաթին էր, որի եզրափակիչ խաղում « Կարմիր Սատանաներ» 3-0 հաշվով հաղթեցին «Միլլուոլին»: Ու չնայաց որ Ֆերգյուսոնը տարավ այդ հաղթանակը (5-րդն իր կարիերայում), ընդհանուր առմամբ մրցաշրջանն անհաջող դասավորվեց իր սաների համար: Չեմպիոն դարձավ «Արսենալը» իսկ Ժոզե Մոուրինյոյի «Պորտուն» դուրս հանեց « Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայից:
Այդ միտումը, ցավոք, շարունակվեց 2004/05 մրցաշրջանում: Չնայած որ 30 միլիոն ֆունտով թիմ եկավ «Էվերտոնի» հարձակվող Ուեյն Ռունին և Ալան Սմիթի «Լիդսի» աստղերը, Սեր Ալեքսի թիմն առաջնությունում խփեց ընդամենը 58 գնդակ և դա թիմի ամենացածր ցուցանիշն էր՝ սկսած 1991 թվականից: Դրա պատճառն էր, ըստ եևույթին, վնասվածքի պատճառով Ռուդ վան Նիստելրոյի երկար բացակայությունը, և քննադատները պնդում էին, որ թիմը կորցրել է իր հարձակվողական ներուժը: «Յունայթեդը» պարտվեց ընդամենը 5 խաղում, սակայն 11 խաղ ոչ-ոքի ավարտեց և շատ միավորներ կորցրեց, ինչը թույլ չտվեց լրջորեն պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:
Ի տարբերություն « Յունայթեդի» «Չելսին», որ ֆինանսավորվում էր Աբրամովիչի միլիարդներով և չեր պարտվում Ժոզե Մոուրինյույի ղեկավարության ներքո, ձմռան վերջում 9 միավորով առաջ անցավ Սեր Ալեքսի թիմից: Մարտի սկզբին պարզ դարձավ, որ « Յունայթեդը» նորից մնաց առանց չեմպիոնության, և արդյունքում «Կարմիր Սատանաներն» ավարտեցին մրցաշրջանը՝ զբաղեցնելով աղյուսակի երրորդ տողը, հետ մնալով «կապույտներից» 18 միավորով: Եվրոպայում սեզոնն ավարտվեց կրած «Միլանից» երկու պարտություններով՝ երկուսն էլ 1-0 հաշվով: Միակ հույսը մրցաշրջանում ավար տանելու մնացել էր Անգլիայի Գավաթը: Եզրափակիչում «կարմիրները» 120 րոպե գրոհում էին, ստեղծելով բազմաթիվ պահեր, բայց ճակատագրական դարձավ գոլային պահերի վատ իրացումը և տասնմեկ մետրանոցների շարքում « Յունայթեդն» անարթար պարտվեց 5-4 հաշվով ու ավարը հասավ «Զինագործներին»:
Ամառը բուռն ու նյարդային ստացվեց՝ կապված նրա հետ, որ թիմը գնեց ամերիկացի Մալքոլմ Գլեյզերը, ինչն ակումբում անկայունություն առաջացրեց՝ սպառնալով քանդել այն ամենն, ինչը մանրակրկտորեն ստեղծել էր շոտլանդացին 20 տարվա ընթացքում: Նրա մեկ տարվա ժամկետ ունեցող պայմանագիրն՝ այն երկարացնելու իրավունքով բազմաթիվ ասեկոսներ առաջացրեց այն մասին, որ 2005/06 մրցաշրջանը կդառնա Ֆերգյուսոնի «մահառաջի երգը»:
Նրան հաջողվեց ամրապնդել թիմի պաշտպանողական դիրքերը, երբ «Ֆուլհեմից» գնվեց հոլանդացի դարպասապահ Էդվին Վան դեր Սարը, իսկ կիսապաշտպանությունն ամրապնդեց հոլանդական «ՊՍՎ»-ից ձեռքբերված Պարկ Ջի Սոնգը: Բայց դա բավարար չեր, քանի որ վնասվածքները հետապնդում էին թիմի կիսապաշտպաններին ու առաջին մի քանի ամիսների ընթացքում «Չելսի»-ին հաջողվեց լուրջ առաջ անցնել « Յունայթեդից»: «Միդլսբորոյին» 4-1 հաշվով պարտվելուց հետո թիմի ավագ Ռոյ Քինն ակումբային MUTV հեռուստաալիքով ելույթ ունեցավ և մեղադրեց իր թիմակիցներին (Ֆլետչերին, Սմիթին, Ֆերդինանդին և Օշիին) կամազուրկ խաղի մեջ, ակնարկելով, որ ակումբում ճգնաժամ է հասունանում: Բայց հենց այդ ժամանակ Ֆերգի տղաները հաղթեցին «Չելսին» 1-0 հաշվով, դրանով իսկ դադարեցնելով Աբրամովիչի թիմի 40 խաղից բաղկացած անպարտության շարքը: Դարրեն Ֆլետչերը դարձավ հաղթական գոլի հեղինակ, իսկ Ալան Սմիթը կոչվեց հանդիպման «լավագույն խաղացող» և Ֆերգյուսոնը նորից մարտահրավեր ուղղեց իր քննադատներին:
2005թ. նոյեմբերի 18-ին՝ ակումբի հետ փոխհամաձայնությամբ թիմը լքեց նրա բազմամյա ավագը և « Ֆերգյուսոնի դարաշրջանի» լավագույն խաղացողներից մեկը՝ Ռոյ Քինը: Մարզչի և ավագի հարաբերությունները խզվեցին Քինի ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, իսկ վերջնականապես վատթարացան երբ Քինը մարզման ժամանակ վիճեց Սեր Ալեքսի օգնականի՝ Կարլոս Կեյրուշի հետ:
Չեմպիոնների Լիգայում մրցաշրջանը « Յունայթեդի» համար պարզապես սարսափելի էր: Առաջին անգամ երկար տարիների ընթացքում թիմը չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆի արգելքը՝ դեկտեմբերին պարտվելով «Բենֆիկային» 2-1 հաշվով: « Կարմիր Սատանաները» ելույթ ունեցան այն աստիճանի ողբալի կերպով, որ խփելով ընդամենը 3 գնդակ 6 խաղում խմբում զբաղեցրեցին վերջին տեղը և չանցան անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությանը:
2006թ. հունվարին, ի զարմանք շատերին, Ֆերգին Գլեյզերից կորզեց կանխիկ գումար և գնեց երկու պաշտպանների՝ Նեմանիա Վիդիչին և ֆրանսիացի Պատրիս Էվրային: Ֆերգյուսոնի թիմը անավար չմնաց. փայլուն անցնելով մրցաշարային ուղին Գավաթի Լիգայում « Յունայթեդը» եզրափակիչում ջախջախեց «Ուիգանը» 4-0 հաշվով և իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց այդ պարգևը: Այս հաղթանակից հետո «Ռեդսը» կրճատեց տարբերությունն իր ու «Չելսիի» միջև մինչև 7 միավոր, յոթ անընդմեջ հաղթաբակ տոնելով: Բայց վճռական պահին Ֆերգյուսոնը ստիպված եղավ բավարարվել երկրորդ տեղով, քանի որ թիմը չկարողացավ տանը հաղթել «Սանդերլենդին» (0-0), իսկ հետո ընդհանրապես ջախջախվեց «Չելսիի» կողմից՝ «Ստենդֆորդ Բրիջում» պարտվելով 3-0 հաշվով, ինչից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները երկրորդ անգամ դարձան չեմպիոն:
Բացառությամբ Եվրոպայում ելույթների, այդ մրցաշրջանը բավականին հաջող էր և թիմը հանդես եկավ ավելի լավ, քան շատերը սպասում էին, քանի որ Սեր Ալեքսը, ինչպես և միշտ, ապացուցեց, որ նա միշտ պարտությանը պատասխանում է ավելի հզոր խաղով: « Յունայթեդի» երկրպագուները հույս ունեն, որ Ֆերգյուսոնին դարձյալ կհաջողվի թիմը բերել դեպի գագաթն՝ ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ Եվրոպական մակարդակով:
Սեր Ալեքսը միշտ ապացուցել է իր քննադատներին, որ պարտությունից հետո վերադառնում է հաղթական ուղու վրա: Բայց, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա միակ ձեռքբերումը Մայքլ Կարրիկն էր, « Յունայթեդի» երկրպագուները 2006/07 մրցաշրջանից առաջ մեծ լավատեսությամբ լցված չէին, որովհետև «Չելսին» ամռանը գնեց Անդրեյ Շևչենկոյին և Միխայել Բալլակին, ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 67 միլիոն ֆունտ:
« Յունայթեդը» սկսեց շատ ավելի լավ, քան Պրեմիեր Լիգայյում բոլոր տարիների ելույթների ընթացքում, գործնականում միանգամից առաջատար դառնալով և առաջին անգամ ստիպելով Ժոզե Մոուրինյոյի տղաներին հետապնդողների դերում հանդես գալ: Առաջին 17 խաղից «Ռեդսը» պարտվեց միայն մեկում, երկու անգամ ոչ-ոքի խաղաց և 14 հաղթանակ տոնեց, ցուցաբերելով կայունություն և նպատակասլացություն, ինչը նրանց չեր հերիքում վերջին տարիներին:
Թիմի համար մեծ դրական դեր խաղաց Պոլ Սքոուլզի դաշտ վերադառնալը, որի գործողությունների լայնությունն ու դիպուկ փոխանցումները թույլ տվեցին « Յունայթեդին» խաղալ հարձակվողական ոճով, և, դրանից բացի, նա լավ համագործակցություն ստեղծեց դաշտի կենտրոնում Մայքլ Կարրիկի հետ: Կրիշտիանո Ռոնալդուն դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողը, խփելով 23 գնդակ և հիասքանչ խաղ ցուցաբերելով մի շարք խաղերում:
Նեմանյա Վիդիչ գործարար ոճը պաշտպանությունում լրացվում էր Ռիո Ֆերդինանդի նրբագեղ գործողություններով, իսկ Պատրիս Էվրան ամրապնդվեց թիմի պաշտպանության ձախ թևում: 2006թ. ավարտին «Յունայթեդն» առաջ էր անցել «Չելսի»-ից 6 միավորով, իսկ մի պահ այդ առավելությունը հասաել էր 9 միավորի:Ֆերգյուսոնի թիմը համառորեն հաղթում էր, խաղալով իրեն բնորոշ հարձակվողական ոճով և շատ գոլեր խփելով: Երբ մարտի 3-ին «Էնֆիլդում» Ջոն Օշիի խփած գնդակը հաղթանակ բերեց « Յունայթեդին» 1-0 հաշվով՝ թվում էր, որ նրանց ընդամենը մի քայլ է բաժանում չեմպիոնական տիտղոսից, սակայն «Չելսին» չեր պատրաստվում այդպես արագ հանձնվել:
Եվրոպայում «Ռեդսը» մի փոքր անաշխույժ խաղաց, բայց « Օլդ Թրաֆֆորդում» հյուրերն իրենց վրա զգացին մանկունիանցիների հարձակման հզորությունը և Ֆերգյուսոնի թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: Անգլիայի Գավաթի խաղարկությանն ակումբը նույնպես հաջողությամբ առաջ էր գնում և շուտով դարձյալ սկսվեցին «տրեբլի» մասին խոսակցությունները: « Օլդ Թրաֆֆորդում» «Ռոմային» ջախջախելը 7-1 հաշվով ցույց տվեց, որ «տրեբլի» հույսերն անհիմն չեն, քանի որ «Կարմիր Սատանաները» դուրս եկան Անգլիայի Գավաթի եզրափակիչ, որը պետք է կայանար «Ուեմբլի» մարզադաշտում: «Միլանի» հետ տնային խաղում 3-2 հաշվով հաղթանակը տանում էր Ֆերգիին դեպի Չեմպիոնների Լիգայի աթենքյան եզրափակիչ, բայց «Սան Սիրոյում» պատասխան խաղում թիմը զգալի պարտություն կրեց 3-0 հաշվով:
Սակայն դրանից չորս օր հետո բոլորը մոռացան այդ պարտության մասին, քանի որ « Յունայթեդը» դարձավ Անգլիայի չեմպիոն: Նրանք հաղթեցին «Մանչեսթեր Սիթի»-ին 1-0 հաշվով, իսկ «Չելսին» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (1-1) և այդպիսով վերջին երկու տուրերից առաջ առավելությունը կազմեց 7 միավոր: Ֆերգյուսոնը նորից ապացուցեց իր քննադատներին, որ նրանք սխալվեցին. դեռ մի տարի առաջ նրանք բոլորն ասում էին, որ « Յունայթեդի» մարզիչն ուժասպառ է եղել և շատ ծեր է «Չելսի»-ին իրական մարտահրավեր նետելու և նրան պատվանդանից ցած պատելու համար:
«Չելսին» հաղթեց « Յունայթեդին» Անգլիայի գավաթի եզրափակիչում 1-0 հաշվով, բայց դա ընդամենը մի փոքր ստվեր գցեց թիմի նվաճումների վրա: Հաղթահարելով Աբրամովիչի ֆինանսական ռեսուրսները և Մոուրինյոյի շատ ուժեղ թիմը, Ֆերգյուսոնը հասավ իր ամենատպավորիչ հաղթանակներից մերկին: Դա հանդիսադիր Ֆուտբոլի հաղթանակ էր: Երևի թե առաջին անգամ նույնիսկ ոչ « Յունայթեդի» երկրպագուները նրանց հաղթանակ էին մաղթում: Պրեմիեր Լիգայի հերթական ոսկին կասկած չի թողնում, որ Սեր Ալեքսը նոր թիմ է կառուցում՝ չորրորդը « Օլդ Թրաֆֆորդում» իր երկարատև իշխանության ընթացքում:
2007թ. ամռանը « Յունայթեդը» բավականին մեծ գումար ծախսեց՝ ձեռք բերեկով երկու երիտասրդ և հեռանկարային կիսապաշտպաններ Նանիին և Անդերսոնին, ինչպես նաև «Վեստհեմի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսին: Ֆերգին նաև իրականացրեց «Բավարիայի» կիսապաշտպան Օուեն Հարգրիվզի շուտվանից պլանավորված տրանսֆերը, նրա համար վճարելով 17 միլիոն ֆունտ: Բայց չնայած կազմի զգալի ուժեղացմանը թիմը վատ սկսեց մրցաշրջանը, հավաքելով ընդամենը 1 միավոր առաջին 3 խաղերում: Բայց հետո, 1-0 նույն հաշվով երեք անընդմեջ հաղթանակների շնորհիվ թիմը «հավաքվեց» և հետագայում նրանք 8 հաղթանակ տոնեցին, ընդ որում 3 խաղերում 4-ական գնդակ ուղարկեցին մրցակիցների դարպասը:
«Չելսին» աշխատանքից ազատեց Ժոզե Մոուրինյոյին և տպավորություն ստեղծվեց, որ պայքարը զարգանալու է « Յունայթեդի» և վերածնվող «Արսենալի» միջև: Ֆերգյուսոնի վաղեմի մրցակից՝ Արսեն Վենգերի երիտասարդ թիմը կրքոտ, գեղեցիկ Ֆուտբոլ էր մատուցում և պայքարն առաջնությունում զարգանում էր փորձի և չեմպիոնների ապացուցված մակարդիկի ու երիտասարգ էներգիայի միջև:
Ֆուտբոլային Եվրոպական «թատրոնի» բեմահարթակում «Ռեդսը» պահպանում էր իր ֆանտաստիկ ցուցանիշները և վստահ քայլում էր այդ ճանապարհով: Մանկունիանցիները հածանավային արագությամբ սլացան Չեմպիոների Լիգայի խմբային փուլով՝ հաղթելով բոլոր խաղերում և միայն մեկն ավարտելով ոչ-ոքի: Դեկտեմբերին « Յունայթեդը» պայքարից դուրս մղեց «Լիվերպուլին»՝ «Էնֆիլդում» հաղթելով 1-0 հաշվով, իսկ դրան հետևած հաղթանակները «Սանդերլենդի» (4-0) և «Նյուկասլի» (6-0) հետ խաղերում ֆավորիտ դարձրեցին Ֆերգյուսոնի թիմը: Ինչևէ, առաջնության առաջատարն «Արսենալն» էր և Մյունխենյան 50-րդ տարեդարձի օրը սեփական դաշտում « Յունայթեդի» կրած պարտությունը թույլ տվեց «զինագործներին» գլխավորել աղյուսակը, 5 միավորով առաջ անցնելով մրցակցից:
Բայց ճակատագիրն այնպես կարգադրեց, որ Անգլիաի Գավաթի 5-րդ տուրում «Արսենալը» պետք է գար « Օլդ Թրաֆֆորդ »: Վենգերի թիմը շատ թույլ խաղաց և « Յունայթեդը» ջախջախեց նրանց 4-0 հաշվով: Այդ պարտությունից հետո «զինագործների» վստահությունն անհետացավ և նրանք մի քանի խաղ անընդմեջ ոչ-ոքի ավարտեցին: Հակառակ դրան, Ֆերգյուսոնի թիմը թափ հավաքեց ու հյուրընկալվելով ջախջախեց «Նյուկասլը» 1-5 ու «Ֆուլհեմը» 0-3 հաշվով, իսկ մարտին՝ «Բոլտոնի» հետ խաղում 2-0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո « Յունայթեդը» գլխավորեց աղյուսակը՝ 3 միավորի առավելությամբ: Կրիշտիանո Ռոնալդուն ռմբարկուի աներևակայելի բարձունքների հասավ՝ գերազանցելով Ջորջ Բեստի՝ մեկ մրցաշրջանում «ՄՅու»-ի կիսապաշտպանի կողմից խփաց գոլային ռեկորդը, որը պահպանվում էր ավելի քան 40 տարի:
Նույն ժամանակ Չեմիոնների Լիգայում «Լիոնի» հետ խաղում Կարլոս Տևեսի խփաց գոլը շատ կարևոր ոչ-ոքի ապահովեց « Յունայթեդին», իսկ տանը մանկունիանցիները հաղթեցին 1-0 հաշվով և քառորդ եզրափակիչում նրանց՝ ինչպես և նախորդ տարում սպասում էր «Ռոման»: Հռոմի «Օլիմպիկ» մարզադաշտում տարած տպավորիչ հաղթանակը 2-0 հաշվով հանեց բոլոր հարցերն այն մասին, թե ով է դառնալու «Բարսելոնայի» մրցակիցը կիսաեզրափակիչում: Նախորդ տարիների հիասթափություններից հետո «Կարմիր սատանաները» շատ լավ տեսք ունեին և համարվում էին Չեմպիոնեչր Լիգայի ֆավորիտներ:
Մարտի վերջին նրանք նորից տանը հաղթեցին «Լիվերպուլին» 3-0 հաշվով և ամեն ինչ նրան էր գնում, որ Ֆերգին կպահպանի իր տիտղոսը: Ապրիլի 13-ին «Օլդ Թրաֆֆորդում» մանկունիանցիներն առաջինը գնդակ բաց թողեցին, բայց ի վերջո կարողացան հաղթել «Արսենալին» 2-1 հաշվով: Սակայն այդ պահին նրանք զարմանքով հայտնաբերեցին, որ օգտվելով Ֆաբրեգասի ու նրա թիմակիցների բացթողումներից, « Յունայթեդն» հետապնդում է Ավրաամ Գրանքի «Չելսին», ընդ որում լոնդոնցիներից նրանց բաժանում է ընդամենը 3 միավոր: Եթե «Բլեկբերնի» հետ խաղում չլիներ 88-րդ րոպեին Կարլոս Տևեսի խփաց գնդակն, ապա «Չելսին» կարող էր նրանցից առաջ անցնել աղյուսակում, հաշվի առած, որ թիմերը դեռ պետք է հանդիպեին «Սթեմֆորդ Բրիջում»: «Յունայթեդն» այնքան մեծ առավելություն ուներ խփած գնակների քանակով, որ անգամ Գրանտի թիմին պարտվելու դեպքում տիտղոսի ճակատագիրը մնում էր Ֆերգյուսոնի ձեռքերում: «Չելսիի» հետ խաղից առաջ փորձառու մարզիչը որոշեց փոփոխություններ անել թիմի հիմնական կազմում, քանի որ Լոնդոնում խաղից առաջ և դրանից հետո նրա տղաներին