Գլխավոր »
2012 » Մարտ » 29 » Վիեյրա. «Մրցավարները վախենում են «Մանչեսթեր Յունայթեդից»
20:03 Վիեյրա. «Մրցավարները վախենում են «Մանչեսթեր Յունայթեդից» |
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան կրկին կարող է զայրացնել Ալեքս Ֆերգյուսոնին, քանզի հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցավարների շրջանում «որոշակի առավելություն ունի»:
Անցած շաբաթ Վիեյրան, ի դեպ, իր հարցազրույցներից մեկում կրկին անդրադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդին»` նշելով, որ այդ ակումբը հուսահատությունից է Պոլ Սքոուլզին խնդրել` վերսկսելու կարիերան: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը բավական կտրուկ արձագանքեց` «քաղաքաբնակներին» հիշեցնելով, որ նրանք էլ ստիպված էին վերադարձնել Կառլոս Տևեսին, որին, ըստ հրապարակային հայտարարության, հեռացրել էին ակումբից:
Ինչպես տեսնում ենք, Վիեյրան շարունակում է դիվերսիոն աշխատանքը` ընդդեմ «Յունայթեդի»: Ֆրանսիացու կարծիքով` մրցավարները, ովքեր հանդիպումներ են սպասարկում «Օլդ Տրաֆֆորդում», վախենում են որոշումներ կայացնել հյուրերի օգտին, ինչպես եղավ «Ֆուլհեմի» հետ վերջին խաղում: Հիշեցնենք, որ նշված հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերը խաղավերջում դաշտի տերերի դարպասին չէր նշանակել շատերի կարծիքով ակնհայտ 11 մետրանոց հարված:
«Երբ «Յունայթեդը» խաղում է տանը, որոշակի առավելություն է ստանում, որը չունեն մյուս թիմերը: Երբ հյուրընկալվում ես «Մանչեսթեր Յունայթեդին», «Ռեալին», «Բարսելոնին» կամ «Միլանին», մրցավարի համար միշտ դժվար է որոշումներ կայացնել նման թիմերի դեմ: Իրականում այդպես է: Որպեսզի մենք այդպիսի առավելություն չստանանք, պարտավոր ենք միշտ հաղթել»,- Վիեյրայի խոսքերը մեջբերել է ESPN-ը
|
նայել են: 406 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|