Գլխավոր »
2012 » Ապրիլ » 14 » Վենգերը միացավ մեծամասնությանը
12:59 Վենգերը միացավ մեծամասնությանը |
Արսեն Վենգերը ցանկանում է, որպեսզի Պրեմիեր լիգայում մրցավարներին թույլ տրվի դադարեցնել հանդիպումը և դիմել տեսագրության օգնությանը որոշումներ կայացնելու համար: «Արսենալի» մարզչի կոչը հետևում է բազմաթիվ սխալներով լի շաբաթվան, որի ընթացքում «Չելսիի» երկու խաղից դուրս վիճակից խփված գոլերն «Ուիգանի» դարպասը չեղյալ չհամարվեցին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» զրկեցին ակնհայտ 11 մետրանոցից նույն «Ուիգանի» դեմ խաղում: «Անցած շաբաթը շատ, շատ վատ շաբաթ էր,- ասել է Վենգերը:- Ֆուտբոլային իշխանությունները համաշխարհային մակարդակով պիտի հավաքվեն և տեսնեն, թե ինչպես կարող ենք փոխել իրավիճակը: Պետք է մի քանի շտապ որոշումներ կայացնել, բայց նաև ժամանակն է, որ մենք բոլորս օգնենք մրցավարներին: Միավորվենք, պահպանողական մոտեցում չցուցաբերենք և վերջապես ընտրեք կրկնապատկերը դիտելու տարբերակը: Դա կօգնի մրցավարներին, ոչ թե կասկածի տակ կդնի նրանց հեղինակությունը: Դա նրանց ավելի շատ վստահելիություն, ավելի շատ հեղինակություն կտա և կօգնի խուսափել սխալներից»:
Վենգերը համաձայն չէ, որ կրկնապատկերը կդանդաղեցնի խաղը, ինչը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հիմնական մտահոգությունն էր: «Դա չի կանգնեցնի խաղը,- կարծում է Վենգերը:- Երբեմն անգամ ավելի սահուն հոսք կհաղորդի խաղին: Ինչո՞ւ: Որովհետև եթե ես եզրային մրցավար եմ և կասկածներ ունեմ խաղից դուրս վիճակի վերաբերյալ` 50-50, ապա ես կկանգնեցնեմ խաղը: Իսկ եթե իմանամ, որ տեսագրություն ունեմ, թույլ կտամ, որ խաղը շարունակվի, քանի որ սխալը կարելի է ուղղել»:
football365.am
|
նայել են: 434 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 3.0/1 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|