Գլխավոր »
2012 » Հուլիս » 24 » ՎԱՆ ՊԵՐՍԻԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ
11:26 ՎԱՆ ՊԵՐՍԻԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ |
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ժամանակավոր արգելք է դրել Ռոբին վան Պերսիի տրանսֆերի վրա: Հիշեցնենք, որ հոլանդացի ռմբարկուին ցանկանում են ձեռք բերել միանգամից երեք ակումբ` «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: Սակայն «կանոնիրների» ֆինանսական պահանջները նրանցից ոչ մեկը դեռ պատրաստ չէ բավարարել:
«Վան Պերսին համաշխարհային մակարդակի հարձակվող է, ու ես նրա տաղանդի մեծ երկրպագուն եմ: Ես աջակցել եմ Ռոբինին նրա ողջ կարիերայի ընթացքում: Նրա պայմանագիրն ավարտվում է մեկ տարի հետո ու մենք ամեն ինչ կանենք նրան թիմում պահելու համար»,-հայտարարել է Վենգերը:
«Մենք կփորձենք ակումբի համար լավագույն տարբերակն ընտրել: Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, բայց մենք չենք պատրաստվում սպասել մինչև այդ օրը:
Եթե Վան Պերսին հեռանա «Արսենալից», ապա դա կլինի մրցաշրջանի սկզբում: Դրանից հետո մենք պարզապես նրան բաց չենք թողնի»,-մասնագետի խոսքերն է մեջբերում Soccernet-ը:
Հիշեցնենք, որ «կանոնիրներն» իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 18-ին` մրցելով «Սանդերլենդի» հետ:
sportarmenia.com
|
նայել են: 1273 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|