Գլխավոր »
2012 » Փետրվար » 28 » ՍՔՈՈՒԼԶ. ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ
17:29 ՍՔՈՈՒԼԶ. ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ |
Ըստ անգլիացի վետերան Պոլ Սքոուլզի «Մանչեսթեր Յունայթեդը» միայն մեկ դեպքում կկարողանա նվաճել Պրեմիեր լիգայի 20-րդ չեմպիոնական տիտղոսը, եթե հաղթանակ տանի մնացած բոլոր խաղերում: «Շատ կարևոր էր, որ մենք կարողացանք հաղթանակ տանել Նորվիչում: Մենք գիտենք, որ պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի կարողանանք շրջանցել «Սիթիին»:
«Պատրաստ ենք լուծել այդ խնդիրը, սակայն պետք է խաղալ շատ ուշադիր և միևնույն ժամանակ զգույշ: «Նորվիչի» հետ խաղը պարզ օրինակ է, որ մեկ սխալի պատճառով կարող էինք զրկվել թանկարժեք միավորներից»,- ասել է Սքոուլզը The Guardian-ին
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո «Յունայթեդը» առաջատար «Սիթիից» հետ է մնում 2 միավորով:
armsport.am
|
նայել են: 443 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|