Գլխավոր » 2012 » Մայիս » 1 » ՍԻԹԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՄԱՆՉԵՍԹԵՐՅԱՆ ԴԵՐԲԻՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
16:42
ՍԻԹԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՄԱՆՉԵՍԹԵՐՅԱՆ ԴԵՐԲԻՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումը: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին», վաստակած 83 միավորով հավասարվեց վերջինիս ու գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին «Յունայթեդի» ֆուտբոլիստները, սակայն շուտով Մանչինիի սաները հավասարեցրին խաղը, իսկ առաջին խաղակեսի միջնամասում տիրեցին նախաձեռնությանն ու այլևս չզիջեցին այն:  «Քաղաքաբնակները» գնալով ուժեղացնում էին ճնշումը և վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Գոլը հասունանում էր և այն կայացավ: Առաջին խաղակեսի ավելցրած առաջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին գլխի հուժկու հարվածով գրավեց Դե Խեայի դարպասը:

Ընդմիջումից հետո խաղը հավասարվեց: «Սիթին» զիջեց կենտրոնը, սակայն «Յունայթդի» գրոհներն իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում, իսկ «քաղաքաբնակների» հակագրոհները երբեմն խուճապ էին առաջացնում Դե Խեայի տուգանային հրապարակում: Շուտով հանդիպման լարվածությունը փոխանցվեց նաև պահեստայինների նստարան. Ալեքս Ֆերգյուսոնն ու Ռոբերտո Մանչինին վեճի բռնվեցին:

Ինչևէ, այլևս գոլեր չգրանցվեցին: 162-րդ մանչեսթերյան դերբին ավարտվեց «Սիթիի» հաղթանակով, որը կարող է նաև չեմպիոնական լինել: Պրեմիեր լիգայի ավարտից 2 տուր առաջ «Սիթին» ու «Յունայթեդը» հավասար միավորներ ունեն, այս տարի հավասար միավորների դեպքում Անգլիայի չեմպիոն կհռչակվի խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունեցող թիմը: Այդ ցուցանիշով Մանչինիի սաները 8 գնդակով գերազանցում են մրցակցին:
նայել են: 338 | Հեղինակ: MASTARA | Рейтинг: 0.0/0
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Եվրոպայի լավգույն ակումբը
Всего ответов: 230
գտեք մեզ