Գլխավոր »
2012 » Ապրիլ » 16 » Սիրո՞ւմ ես ֆուտբոլ, մի խնայիր
12:43 Սիրո՞ւմ ես ֆուտբոլ, մի խնայիր |
Անգլիայում 112 եվրո է միջինը անհրաժեշտ ֆուտբոլի մեկ հավատարիմ երկրպագուին մարզադաշտ այցելելու համար: Նախորդ տարվանից այդ ցուցանիշն աճել է 11.7 տոկոսով, իսկ համեմատած 2006 թվականի հետ՝ 45 տոկոսով: Նման եզրակացության են եկել Virgin Money-ի փորձագետները: Նրանք հաշվել են ֆուտբոլի ազդեցությունը տնտեսության աճի վրա՝ ելնելով 7 հիմնական ցուցանիշների գներից: Դրանք են՝ խաղի տոմսերի գները, սիրելի ակումբների ատրիբուտիկան, հանդիպումների ծրագրերը, մեկ գալլոն բենզինի, երկաթգծի տոմսերի, մեկ բաժակ գարեջրի եւ խոզապուխտի գները: Անգլիական 4 առաջնություններում՝ սկսած Պրեմիեր լիգայից մինչեւ Երկրորդ լիգա, տոմսերի միջին գինը տատանվում է 25 եվրոյի սահմաններում. 24.86 եվրոյից (12 ամիս առաջ) հասել է 25.09 եվրոյի: Մեկ հետաքրքիր փաստ. միջինը 28.81 եվրո արժեցող մարզաշապիկները 2010-2011-ի համեմատությամբ աճել են 15 տոկոսով: Virgin Money-ի խոսնակ Սկոտ Մոբրեյը հաստատում է. «Երբ տնտեսության մեջ գները բարձրանում են, դա ազդում է նաեւ ֆուտբոլի վրա»: Ամեն դեպքում, երբ ողջ տնտեսության մեջ ինֆլյացիան ընկավ մինչեւ 3.5 տոկոսի, ֆուտբոլի երկրպագուների համար այն շարունակեց մնալ դրանից երեք անգամ բարձր: «Սա եւս մեկ ճնշում է մարդկանց գրպանների վրա, եւ մինչ որոշ ակումբներ քայլեր են ձեռնարկում՝ օգնելու իրենց երկրպագուներին, մյուսները պետք է լրջերեն մտածեն, թե ինչ կարող են անել այդ ուղղությամբ»,- հավելում է Մոբրեյը:
Բայց պետք չէ անհանգստանալ. նույնիսկ օրական 112.87 եվրոն ընդամենը մի պատառիկ է՝ համեմատած 50 միլիոն եվրոյի հետ, որ «Չելսին» վճարեց Ֆեռնանդո Տոռեսի համար:
Անգլիական առաջնության ամենաէժան եւ ամենաթանկ տարեկան աբոնեմենտի գներն են՝
Պրեմիեր լիգա (ֆունտ)
«Արսենալ» 985- 1470 «Տոտտենհեմ» 690 -245 «Ուիգան» 295-320 «Բլեքբեռն» 225-307.50
Առաջին լիգա
«Լիդս» 612-681 «Վեսթ Հեմ» 525-638 «Բարնսլի» 330-365 «Քովենթրի» 315-355
football365.am
|
նայել են: 411 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|