Գլխավոր »
2012 » Հունիս » 2 » Ռոյ Հոջսոն. «Ռունին կխաղա Բելգիայի դեմ խաղում»
11:32 Ռոյ Հոջսոն. «Ռունին կխաղա Բելգիայի դեմ խաղում» |
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատմել է Բելգիայի դեմ ընկերական խաղի հետ կապված իր պլանների մասին:
- Ռունին կխաղա Բելգիայի հավաքականի դեմ խաղում: Բայց ամբողջ 90 րոպեները չի անցկացնի խաղադաշտում, քանի որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք Ֆրանսիայի դեմ խաղի նախապատրաստությունների վրա:
Ես վստահում եմ Ուեյնի կարողությունների վրա, նա ապացուցել է իր հնարավորությունները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Օքսլենդ-Չեմբեռլենը լավ պատրաստված է, նա շատ է աշխատում մարզումների ժամանակ: Ալեքսը խաղադաշտ դուրս գալու այնքան հնարավորություն ունի, որքան մյուս ֆուտբոլիստները,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Ռունին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի դեմ խաղում հեռացվել էր խաղադաշտից ոչ սպորտային պահվածքի համար, ինչի պատճառով ստիպված է բաց թողնել Եվրո-2012-ի առաջին երկու հանդիպումները:
ArmFootball.com
|
նայել են: 433 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|