Անգլիայի հավաքականի հարձակվողն այժմ մտածում է ոչ թե Եվրո-2012-ի, այլ գիշերային ակումբներում զվարճացող աղջիկների մասին: Նախորդ գիշեր Ռունին ուրախ ժամանակ է անցկացրել Լաս-Վեգասի ժամանցի վայրերից մեկում՝ սիրալիր շփվելով աղջիկների հետ: Ընդ որում ջենտլմենը, ինչպես երեւում է լուսանկարներից, նախընտրում է շիկահերներին: Պապարացիների աչքից չի վրիպել նաեւ այն, ու Ռունին իրեն ոչ մի բանից չի զրկում՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները: Բացի այդ, «աստղային» հյուրը նույնիսկ զուգարան է գնացել թիկնապահի ուղեկցությամբ, իսկ ակումբից դուրս է եկել միայն գիշերվա ժամը երեքին:
football365.am
|