Գլխավոր »
2012 » Ապրիլ » 26 » Ռունիի հոր վրայից հանվել են բոլոր մեղադրանքները
21:04 Ռունիի հոր վրայից հանվել են բոլոր մեղադրանքները |
Ուեյն Ռունիի հոր փաստաբանը՝ Էնթոնի Բարնֆաթերը հայտարարել է, որ դադարեցրվել են բոլոր հետապնդումներն իր հաճախորդի նկատմամբ: Հիշեցնենք, որ Թոմաս Ռունին ձերբակալվել էր անցած տարվա հոկտեմբերին Լիվերպուլի իր տանը՝ մեծ մասշտաբի խարդախություն իրականացնելու մեղադրանքով: Սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ֆուտբոլիստի հայրը այն ութ ձերբակալվածների թվում էր, որոնք կասկածելի գործարք էին իրականացրել, ինչը ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում բացահայտվել էր:
Բարնֆաթերը մասնավորապես նշել է.«Պարոն Ռունի ավագը քննության այս ողջ ընթացքում միշտ հստակորեն հերքում էր այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչում էին իր հասցեին: Նա շատ ուրախ է, որ այժմ այդ հարցը փակված է»:
manutd.am
|
նայել են: 404 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|