«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ձին, որը վերջերս էր գնվել նրա կողմից, այսօր վերջինն է հատել եզրափակիչ գիծը վազքերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ «Պիպի» անունով ձին, որի համար խաղադրույքներն ընդունվում էին 9 գործակցով, վատ է մեկնարկել է ձիարշավի սկզբնամասում և վերջում չի կարողացել շտկել իրավիճակը։ Ֆուտբոլիստը ձիարշավարան է եկել մարզումներից անմիջապես հետո, սակայն 60 հազար ֆունտ ստերլինգով գնված «Պիպին» չի կարողացել ուրախացնել նրան։ sportarmenia.com
|