Գլխավոր »
2012 » Մայիս » 4 » ՌՈՒՆԻ․ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿԸ
15:57 ՌՈՒՆԻ․ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին երեկ մեկնաբանել է Պրեմիեր լիգայի կողմից անցկացված հարցման արդյունքների ամփոփումը, որով «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած նրա գոլը համարվել է ամենագեղեցիկը Պրեմիեր լիգայի 20-ամյա պատմության մեջ։ «Ցուցակում շատ լավ գոլեր կային։ Ես երեխա էի, երբ հյուրասենյակում նստած դիտում էի դրանք հեռուստացույցով։ Գոլեր էին խփում Ալան Շիրերը, Պաոլո դի Կանիոն, Թոնի Յեբոան, Դևիդ Բեքհեմը։ Նրանց հետ մրցակցելն արդեն մեծ հաջողություն է, էլ չեմ ասում՝ հաղթելը։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Ես շատ հպարտ եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար», – ասել է Ռունին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
|
նայել են: 380 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|