Գլխավոր »
2012 » Ապրիլ » 26 » Ռոնալդու. Մինչ այսօր կարոտում եմ Մանչեսթեր Յունայթեդը
21:03 Ռոնալդու. Մինչ այսօր կարոտում եմ Մանչեսթեր Յունայթեդը |
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կարոտով է հիշում այն շրջանը, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: «Ժամանակ առ ժամանակ ես շփվում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և, իհարկե, կարոտում եմ Մանչեսթերը: Երբ ես լքում էի թիմը, այնպիսի տպավոություն էր, որ հրաժեշտ եմ տալիս ընտանիքիս: Ես այնտեղ վեց տարի եմ անցկացրել և մինչ այսօր լավ հարաբերությունների մեջ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի և ֆուտբոլիստների հետ», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
«Ես շփվում եմ Ռիո Ֆերդինանդի, Նանիի, Անդերսոնի և Պատրիս Էվրայի հետ: Հատկապես ես կարոտում եմ այն խնձորի կարկանդակը, որ նրանք պատրաստում էին Քերինգթոնի մարզումներից հետո: Կարոտում եմ նաև Ֆերգյուսոնի լավ տրամադրությունը, որով նա կարծես լիցքավորված լինի», - հավելել է «Ռեալի» հարձակվողը: Ռոնալդուն առանձնացրել է իր կարիերայի ամենաանմոռանալի պահերը, որոնցից մեկն, անկասկած, կապված է «կարմիր սատանաների» հետ: «Կարիերայիս լավագույն պահերն են Չեմպիոնների լիգայի հաղթանակը և Իսպանիայի գավաթի նվաճումը «Ռեալի» կազմում: Նաև շատ հիշարժան է «Ոսկե խաղակոշիկը»: Հիասթափություններ ևս եղել են, բայց ես միշտ փորձում եմ կատարելագործել խաղս», - ասել է պորտուգալացի հարձակվողը:
Քրիշտիանուն նաև խոսել է այն մասին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի 2012թ. Եվրոպայի առաջնությունից: Իմ սպասումները շատ մեծ են: Իհարկե, մեզ բարդ խումբ է բաժին հասել, դժվար կլինի հաղթել Գերմանիային և Հոլանդիային, բայց ես կարծում եմ, որ մենք ի զորու ենք անել դա», - հայտարարել է «Արքայական ակումբի» առաջատարը:
Նաև Ռոնալդուն չի բացառել, որ հանդես կգա Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին Պորտուգալիայի հավաքականի կազմում: «Իսկ ինչո՞ւ ոչ», - նշել է հարձակվողը:
armsport.am
|
նայել են: 407 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|