Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանկից հետո (1:0) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ «կարմիր սատանաները» դեռևս մնում են չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը: - Ոչինչ չի փոխվել: «Մանչեսթեր Յունայթեդն» առացվելություն ունի: Այսօր «Յունայթեդը» պաշտպանվեց ամբողջ կազմով, նրանք ոչ մի պահ չստեղծեցին, ցանկանում էին ամեն գնով ոչ-ոքի անել, իսկ մենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք:
Մենք արժանի էինք հաղթանակին: Հրաշալի հաղթանակ էր, սակայն մենք դեռ երկու դժվարին հանդիպում պետք է անցկացնենք, մինչդեռ «Յունայթեդը»` երկու շատ հեշտ հանդիպում: Նրանք առաջվա պես ֆավորիտ են:
«Սուունսին» ու «Սանդերլենդը» չեն կարողանա ոչինչ անել նրանց դեմ: Շատ ուրախ եմ, որ մենք վերադարձանք առաջին հորիզոնական, սակայն դեռ ոչինչ չի փոխվել,- Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ավելացնենք, որ մնացած երկու տուրերում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Նյուքասլի» հետ և սեփական հարկի տակ կընդունի «ՔՊՌ»-ին:
|