Գլխավոր »
2012 » Ապրիլ » 8 » ՌՈԲԵՐՏՈ ՄԱՆՉԻՆԻ. «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՈՐՊԵՍ ԹԻՄ, ՄԵԶՆԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է
22:33 ՌՈԲԵՐՏՈ ՄԱՆՉԻՆԻ. «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՈՐՊԵՍ ԹԻՄ, ՄԵԶՆԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է |
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ չեմպիոնության համար պայքարը դեռ չի ավարտվել, ինչպես նաև անդրադարձել է իր գլխավոր մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին: - Առջևում դեռ յոթ հանդիպում կա, ոչինչ ավարտված չէ: Մենք 28 տուրի ընթացքում մրցաշարային աղյուսակում առաջինն էինք, և հնարավոր է, որ ամենակարևոր պահին թիմի խաղի վրա անդրադարձավ մի շարք ֆուտբոլիստների վնասվածքները: Հնարավոր չէ միշտ հաղթել: Կարծում եմ, որ մենք լավ մրցաշրջան անցկացրինք: Նույնիսկ երկորդ տեղը թիմի համար նվաճում կարելի է համարել: Մենք կարող ենք հպարտանալ ձեռք բերվածով: Այս ընթացքում մենք առաջատար ենք եղել և որպես թիմ առաջադիմել ենք: «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին երկու ամիսների ընթացքում հիանալի արդյունքներ է գրանցում: Բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է մեկ շաբաթվա ընթացքում փոխվել: Միշտ պետք է պահպանել լավատեսությունը: Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները իմ սաներից ավելի ուժեղ են, բայց նրան ուժեղ են որպես թիմ: Նրանք փորձառու կազմ ունեն, որն օժտված է հաղթողի հոգեբանությամբ: Հնարավոր է, որ եթե մենք մեր լավագույն 11 ֆուտբոլիստներին հանենք նրանց 11-ի դեմ, ապա չենք պարտվի, բայց նրանք կարող են կորցնել 3-4 ֆուտբոլիստներին ու շարունակեն հաղթանակներ տոնել, իսկ մենք դեռ դրան պատրաստ չենք,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: manutd.am
|
նայել են: 389 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|