Վետերաններ Պոլ Սքոուլզն ու Ռայան Գիգզը
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարը նաեւ աջակցեց իր վետերաններ Պոլ Սքոուլզին ու Ռայան Գիգզին եւ հայտարարեց, որ առաջվա պես նրանցից գերազանց խաղ է սպասոմ: Անցկացրած խաղերի թվով Գիգզը «Յունայթեդի» ռեկորդակիրն է, բայց այս նոյեմբերին վալիացու 39-ը կլրանա: Չնայած տարիքին, Ռայանը շատ կայտառ է եւ պատրաստվում է Օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում հանդես գալ:
Սըր Ալեքսը վստահ է, որ Գիգզն ընդունակ է Վան դեր Սարի եւ Թեդդի Շերինգեմի հետքերով գնալ, որոնք 40 տարեկանում էլ շատ հաջող հանդես էին գալիս պրեմիեր լիգայում: Միաժամանակ Ֆերգյուսոնը հույս ունի, որ դաշտի կենտրոնում իր անզուգական խաղը կցուցադրի Պոլ Սքոուլզը:
«Նոյեմբերին Պոլը 38 տարեկան կդառնա եւ, ինչպես յուրաքանչյուր այդ տարիքի այլ խաղացողի, նրա ոտքերն էլ մի օր կդավաճանեն: Բայց բոլորովին վերջերս մենք համոզվեցինք, որ Անգլիայում ոչ ոք չի կարող նրա հետ հավասարվել արագությամբ, ռիթմով ու տեմպով: Ոչ ոք կենտրոնում խաղն այնպես չի կարգավորում, ինչպես նա: Եթե կարողանանք Պոլից մի խաղաշրջան էլ քամել, ապա նա ինքն էլ իրենից գոհ կմնա: Հույս ունենք նաեւ, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռայանը դեռ մի տարի էլ կխաղա ակումբում»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Դեննի Ուելբեկ
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ Դեննի Ուելբեկի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն չի ասել, թե որքանով են դրանք հաջող ընթանում: «Եվրոյում նա առաջին անգամ 7 օրում 3 հանդիպում անցկացրեց, ինչը վատ չստացվեց: Նա հասունանում է եւ շարունակում է առաջադիմել: Մենք միշտ հոգ ենք տարել նրա մասին: Նա միշտ ունեցել է աճի փայլատակումներ, եւ մենք էլ հետեւել ենք, որպեսզի նրա զարգացումը ճիշտ հունով ընթանա: Չեմ կարծում, թե նրա օրգանիզմն այլեւս չի աճում. նա հասակ է առել: Ավելի ճիշտ՝ նրա հասակն այդքան էլ կմնա: Հիմա նա 190 սմ է: Շատ ուժեղ տղա է, ու հենց մարմինը դադարի կազմավորվել, շատ հանգիստ կարող է 7 օրում 3 խաղ անցկացնել: Նա լավ է շարժվում, վստահ ու համարձակ է վարվում գնդակի հետ, այնպես որ պարզապես պետք է իր գոլային ցուցանիշները բարելավի: Անցած մրցաշրջանում նա 9 գոլ խփեց, բայց եթե ուզում ես բարձրակարգ հարձակվող դառնալ, պետք է 20 եւ ավելի գոլ խփես: Կարծում եմ, նա կկարողանա դրան հասնել»:
|