Գլխավոր »
2012 » Մայիս » 17 » Ուեյն Ռունի. «Նախկինում շատ էի դիտում Յարի Լիտմանենի մասնակցությամբ հանդիպումները»
19:52 Ուեյն Ռունի. «Նախկինում շատ էի դիտում Յարի Լիտմանենի մասնակցությամբ հանդիպումները» |
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պատմել է խաղերին իր նախապատրաստական մեթոդների մասին:
- Երբ ես խաղին նախորդող գիշերը պառկում եմ մահճակալին, ապա պատկերացնում եմ թե ինչպես եմ գոլեր խփում կամ ինչ-որ հաջող գործողություններ եմ իրականացնում, հնարքներ և այլն: Դա կարելի է ասել, փորձ է, որպեսզի քեզ ինչ-որ առումով մտովի պատկերացնես խաղադաշտում և հասկանաս, թե ինչպես գործես: Ես միշտ ամբողջ կյանքում այդպես եմ վարվում:
Երբ փոքր էի, սիրում էի պատկերացնել, որ ես աներևակայելի գոլեր եմ խփում հեռու տարածություններից, հետադարձ հարվածով, փայլուն դրիբլինգից հետո և այլն: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդպես պատրաստվելը կարևոր է խաղերից առաջ: Երբ խաղադաշտում այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, որտեղ դու արդեն մտովի եղել ես, ապա քեզ ավելի հեշտ է կողմնորոշվել ու հաջողության հասնել:
Երբ դեռ պատանի էի, շատ էի դիտում Յարի Լիտմանենի մասնակցությամբ հանդիպումները; Ինձ դուր էր գալիս թե ինչպես է ֆիննը տեղաշարժվում խաղադաշտում, բացի այդ հավանում էի նրա համբերատարությունը: Նա երբեք չէր շտապում, բայց միշտ հայտնվում էր այնտեղ, որտեղ պահանջում էր իրավիճակը,-Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
ArmFootball.com
|
նայել են: 435 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|