Գլխավոր »
2012 » Ապրիլ » 18 » Ով ինչ է ասել պարտվելիս
16:06 Ով ինչ է ասել պարտվելիս |
Բոլորս էլ երեկ տեսանք, թե ինչպես մադրիդյան «Ռեալը» պարտվեց մյունխենյան «Բավարիային»: Եկեք վեհիշենք, հայտնի ֆուտբոլի մարդկանցից ով ինչ է ասել պարտությունից հետո հայտնված անելանելի իրավիճակում:
Ռոման Աբրամովիչ. «Խնդրում եմ, որեւէ մեկդ ասեք մարզչին՝ գա իմ գրասենյակ մի բաժակ սուրճ ըմպելու.. իր վերջին բաժակ սուրճը որպես «Չելսիի» մարզիչ»:
Սըր Ալեքս ֆերգյուսոն. «Ես կորցրեցի ծամոնս, այդ պատճառով չկարողացա կենտրոնանալ խաղի վրա: Կարծում եմ՝ անմարդկային է, որ մեր մրցակիցը օգտվեց իմ թուլությունից: Մեզ պետք է վերադարձնեն այդ 3 միավորը, քանի որ դա կորսվել էր իմ թուլության հաշվին»:
Խավի. «Չեմ կարծում, թե մենք պարտվեցինք: Մենք այնտեղ գնացինք ֆուտբոլ խաղալու, բայց նրանք այլ մտքեր ունեին: Մենք ֆուտբոլային թիմ ենք: Մենք չենք կարող մաքուր ֆուտբոլ չխաղալ: Այդպիսով որոշեցինք մրցակիցներին թույլ տալ անել՝ ինչ ուզում են: Ճիշտ է՝ նրանք հաղթեցին, բայց ոչ ֆուտբոլով: Գուցե հիմարություն թվա, բայց եթե այսպես շարունակվի, մարդիկ այլեւս չեն ցանկանա ֆուտբոլ նայել»:
Արսեն վենգեր. «Մենք պետք է ընդունենք, մենք պետք է հասկանանք այն, որ մենք ենք հայտնվել պարտվողի դերում: Ճիշտ եմ, չէ՞: Կյանքն այսպիսին է, եւ մենք պետք է դա ընդունենք: Եվ դասեր քաղենք սրանից. ես անակնակալ եմ խոստանում գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ»:
Ֆլորենտինո Պերես. «Պարտությունն անխուսափելի էր: Մենք պետք է վերակառուցենք մեր թիմը. պլանավորում ենք գումար ներդնել թիմի վերակառուցման նպատակով: Շուրջ 10 միլիարդ դոլար»:
Գվարդիոլա. «Պարտվեցինք, ճիշտ է, բայց կյանքն այսպիսին է: Եթե դու բավականաչափ լավը չես, որ հաղթես կամ ոչ-ոքի խաղաս, ուրեմն պետք է պարտվես: Նկատի ունեմ, եթե պարտվում ես, նշանակում է չես հաղթել եւ ոչ էլ ոչ-ոքի ես խաղացել»:
Մանչինի. «Ոչ ոք չի կարող հաղթել այս փոքրիկ կազմով: Հաղթելու համար ես ավելի շատ խաղացողների կարիք ունեմ: 15 հարձակվողը, 12 վինգերը, 13 կիսապաշտպանը, 21 պաշտպանը և 8 դարպասապահը բավական կլինեն: Կամ՝ գուցե և ոչ»:
Մոուրինյո. «Մենք պարտվեցի՞նք: Իսկապես, բայց ես չէի խաղում: Այսպիսով ինձ մի հարցրեք՝ ինչու պարտվեցինք: Հարցրեք խաղացողներին… կամ մրցավարին, ով իր ընկերուհու մասին էր մտածում ողջ խաղի ընթացքում»:
|
նայել են: 457 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 5.0/1 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|