Գլխավոր »
2012 » Փետրվար » 25 » ՕԶԲԻԼԻՍԸ ՊԵՏՔ Է ՈՐ ՉՎՐԻՊԻ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԻ ԱՉՔԻՑ.
14:42 ՕԶԲԻԼԻՍԸ ՊԵՏՔ Է ՈՐ ՉՎՐԻՊԻ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԻ ԱՉՔԻՑ. |
Անգլիական հեղինակավոր Talk Sport վեբ-կայքը կարծում է, որ փետրվարի 23-ին կայացած Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ` «Մանչեսթր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի Ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով փայլուն խաղ ցուցադրեց «Օլդ Թրաֆորդում», ամենայն հավանականությամբ չի վրիպի «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսնի ուշադրությունից: Վեբ-կայքը նման եզրակացության է եկել` հաշվի առնելով Ֆերգյուսոնիի ձևավորված տրանսֆերային սկզբունքները, համաձայն որոնց շոտլանդացին միշտ նախապատվությունը տալիս է երիտասարդ տաղանդներին: Հեղինակը հոդվածում ներկայացրել է Օզբիլիսին` նշելով նրա դրական կողմերը, ինչպես նաև` մեջբերումներ արել հայ
Ֆուտբոլիստի` մամուլում արած հայտարարություններից: Մասնավորապես շեշտվում է Արազի այն հայտարարությունը, որը նա արեց Հայաստանի հավաքականն ընտրելուց հետո, այն էր. «Դե Բուրն ինձ ասաց, որ ամենաշատը 3 տարուց ես կկարողանամ խաղալ Հոլանդիայի ազգային հավաքականում, բայց իմ սիրտը բաբախում է Հայաստանի համար»:
Ըստ անգլիացի վերլուծաբանների' Արազի համար հաջող եղավ այն, որ Լուիս Սուարեսը լքեց «Այաքսը» և տեղափոխվեց «Լիվերպուլ»: Այդպիսով Օզբիլիսը ստացավ ավելի շատ խաղային ժամանակ:
|
նայել են: 495 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|