Գլխավոր »
2012 » Ապրիլ » 12 » Մանչինին կրկին հնարավորություն է տալիս Բալոտելիին․ Նա կխաղա Յունայթեդի դեմ
19:06 Մանչինին կրկին հնարավորություն է տալիս Բալոտելիին․ Նա կխաղա Յունայթեդի դեմ |
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ երեք խաղով որակազրկումից հետո Իտալիայի հավաքականի և «Սիթիի» երիտասարդ և սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելին կարող է դուրս գալ ապրիլի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղին։ Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ խաղի ժամանակ Բալոտելին շատ կոպիտ է խաղացել մրցակցի կիսապաշտպան Ալեքս Սոնգի դեմ, որի համար հեռացվել էր խաղադաշտից։ Նրան սպառնում էր երկարատև որակազրկում, սակայն Անգլիայի ֆուտբոլային իշխանությունները որոշեցին բավարարվել 3 խաղով։
«Ես կարծում էի, որ Մարիոյին կորակազրկեն 6 կամ 7 խաղով։ Սակայն ուրախ եմ, որ բավարարվեցին երեքով։ Նա կվերադառնա «Մանչեսթերի» հետ խաղին։ Նա պատրաստ կլինի», – ասել է Մանչինին։
sportarmenia.com
|
նայել են: 412 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|