Գլխավոր »
2012 » Հուլիս » 15 » Մանչեսթեր Յունայթեդը կրկին փորձում է ձեռք բերել Լեյթոն Բեյնսին
22:05 Մանչեսթեր Յունայթեդը կրկին փորձում է ձեռք բերել Լեյթոն Բեյնսին |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սելեկցիոներները կրկին փորձ են արել ձեռք բերել անգլիական մեկ այլ ակումբի՝ «Էվերտոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին։ Ինչպես հաղորդում է The Daily Mirror-ը, «Յունայթեդը» պաշտպանի համար առաջարկում է 10 մլն ֆունտ ստերլինգ։ Սակայն «Էվերտոնը» չի պատարստվում հրաժեշտ տալ Բեյնսին 15 մլն ֆունտ ստերլինգ պակաս գումարով, ինչն ամենևին էլ չի համապաստախանում «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագրերին։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ սա առաջին դեպքն է վերջին 15 տարվա ընթացքում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գնում է 26-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստի։ Վերջին «տարեց» ֆուտբոլիստը, ում ձեռք են բերել մանկունիանցիները, Դիմիտար Բերբատովն է։ Այս պահին Բեյնսը 28 տարեկան է։
sportarmenia.com
|
նայել են: 458 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|