Գլխավոր »
2012 » Մայիս » 31 » «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ԿԱՐՈՂ Է 30 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄՈԴՐԻՉԻ ՀԱՄԱՐ
21:44 «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ԿԱՐՈՂ Է 30 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄՈԴՐԻՉԻ ՀԱՄԱՐ |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նախկինի պես մնում է «Տոտտենհեմի» տաղանդավոր կիսապաշտպան Լուկա Մոդրիչի երկրպագու և մտադիր է խորվաթ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստի ձեռքբերման համար 30 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել, իսկ լոնդոնցիները ֆուտբոլիստին առնվազն 40 միլիոն են գնահատում: Սակայն «Մանչեսթերում» հույս ունեն, որ տրանսֆերին կնպաստի ինքը՝ Մոդրիչը, որը ցանկանում էր ակումբից հեռանալ դեռևս նախորդ ամռանը:
Հիմա, երբ «Տոտտենհեմը» չի հայտնվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում, 26-ամյա խորվաթ կիսապաշտպանի` ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու ցանկությունը կարող է միայն մեծանալ:
totalfootball.am
|
նայել են: 441 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|