Գլխավոր »
2012 » Հուլիս » 20 » Մանչեսթեր Յունայթեդը չի կարողանում համաձայնության գալ Սան-Պաուլոյի հետ
15:21 Մանչեսթեր Յունայթեդը չի կարողանում համաձայնության գալ Սան-Պաուլոյի հետ |
Բրազիլական «Սան-Պաուլոն» հերթական անգամ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 35 մլ եվրո էր առաջարկում կիսապաշտպան Լուկաս Մոուրայի համար:
««Մանչեսթեր Յունայթեդը» մեզ իսկապես 35 մլն եվրո է առաջարկել, սակայն մենք Լուկաս Մոուրային ավելի թանկ ենք գնահատում: Անկեղծ ասած, մեզ համար ավելի ձեռնտու է մեր կազմում ունենալ բարձրակարգ ֆուտբոլիստներ, քան մի քանի ավելորդ միլիոններ բյուջեում», – հայտարարել է «Սան-Պաուլոյի» մարզական տնօրեն Աուրելիո Կունյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սան-Պաուլոն» հրաժարվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Լուկասին 30 մլն եվրոյով: Բրազիլական ակումբը նրա դիմաց ցանկանում է ստանալ 50 մլն եվրո:
sportarmenia.com
|
նայել են: 432 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|