Անգլիայի ծնողական կոմիտեները մեղադրել են «Մանչեսթր Յունայթեդին» երեխաներին շահարկելու համար:
Բանը նրանում է, որ թիմը հաջորդ մրցաշրջանի համար մարզահագուստի նոր դիզայն է մշակել:
Վերջին հինգ տարիների ընթացքում «Մանչեսթր Յունյթեդն» արդեն հինգերորդ անգամ է փոխում իր մարզահագուստը, ընդ որում վերջինն արժե մոտ 100 ֆունտ:
Այսպիսով, նոր մարզաշապիկները մեծ հարված կհասցնեն թիմի երկրպագուների գրպաններին, մինչդեռ դրանց արտաքին տեսքը ամենևին էլ չի ուրախացրելՖուտբո
լասերներին: Արտադրող ընկերությունը հրաժարվել է «Մանչեսթր Յունայթեդի» համար դասական կարմիր գույնից: Այժմ այդ կարմիրի վրա սև վանդակներ են հայտնվել, իսկ պարանոցի հատվածը նման է անգլերեն V տառին:
«Նոր մարզաշապիկները պարզապես զզվելի են, - «կարմիրների» 39-ամյա երկրպագու Դեյվ Ռոբերտսի խոսքերն է մեջբերում The Mirror-ը, - ես չգիտեմ` ինչու են նրանք հրաժարվել դասական ոճից: Ֆուտբոլիստները չեն կարողանա տարբերել միմյանց խաղադաշտում»:
Նոր մարզահագուստը պետք է ներկայացվեր այս տարվա մայիսին, սակայն այն պատահաբար հայտնվել է համացանցում: Youtube-ում տեղադրվել է մարզահագուստի օգտագործմամբ մի տեսահոլովակ, որն անմիջապես հազարավոր բացասական արձագանքներ է հավաքել: