Գլխավոր »
2012 » Մարտ » 9 » Կանտոնա. Մեսսին հոգով մանուկ է մնացել
14:41 Կանտոնա. Մեսսին հոգով մանուկ է մնացել |
Հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կուռքն է, յուրովի է մեկնաբանել Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղը: «Մեսսին հոգով մանուկ է մնացել, ով սրտանց հաճույք է ստանում խաղից ու դա տեսանելի է նույնիսկ այն ժամանակ, երբ նա հանդես է գալիս հազարավոր երկրպագուների ներկայությամբ: Մեծ խաղացողները տարբերվում են նրանով, որ նրանց հաջողվում է պահպանել մանկական անկեղծությունը: Ես միշտ էլ մտածել եմ, որ «Բարսելոնան» անհավանական խաղ է ցուցադրում, սակայն Մեսսին ինչ-որ բացառիկ երևույթ է»,- Կանտոնայի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
armsport.am
|
նայել են: 477 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|