Գլխավոր » 2012 » Փետրվար » 28 » Հայաստան - Սերբիա 0-2. Հայաստանը պարտվեց ոչ մարտական կազմով
20:06
Հայաստան - Սերբիա 0-2. Հայաստանը պարտվեց ոչ մարտական կազմով

Հանդիպումն ավարտվեց Սերբիայի հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով:

90+2' Իվանովիչը խանգարեց Հովհաննիսյանին հարվածել շատ վտանգավոր դիրքից:

90' 3 րոպե է ավելացնում մրցավարը հիմնական ժամանակին: Խաղի տեմպը շատ է ընկել, հիմնական պայքարը կենտրոնում է ընթանում:

84' Դուշկո Տոշիչը փոխարինեց Սլոբոդան Ռայկովիչին:

83' Յովանովիչը տուգանային հրապարակում ընդունեց գնդակը, շրջվեց և հարվածեց մոտակա անկյունը, մի փոքր շեղությամբ գնդակը անցավ դարպասի կողքով:

80' Հերթական հեռահար հարվածը Արթուր Յուզպաշյանի կողմից, գնդակը բարձր է ընթանում:

78' Պավել Նինկովը փոխարինում է Նևեն Սուբոտիչին:

76' Վալտեր Պողոսյանին, թվում էր միայն մնացել է գրավել դատարկ դարպասը Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո, սակայն սերբ պաշտպանը կարողացավ փրկել իր թիմին: Շատ լավ հնարավորություն էր հաշվի տարբերությունը կրճատեու համար:

75' Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Անդրանիկ Ոսկանյանը:

75' Գևորգ Ղազարյանը հայտնվում է խաղից դուրս վիճակում:

74' Դուշան Տադիչն է դուրս գալիս փոխարինման:

73' Կուզմանովիչը հարվածեց տուգանային հրապարակի մատույցներից, հաջող խաղաց Մելիքսեթյանը:

71' Ղուկաս Պողոսյանը ձախ եզրից գեղեցիկ հարվածով փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, հարվածը շեղ ստացվեց:

68' Փոփոխություն նաև սերբերի կազմում Լազար Մարկովիչի փոխարեն կխաղա Միլան Յովանովիչը:

68' Մալաքյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Վալտեր Պողոսյանը:

66' Սուլեյմանիի հեռվից հարվածից հետո Հայաստանի հավաքականին փրկում է հորիզոնական դարպասաձողը:

62' Մկրտչյանը հարվածում է տուգանային հրապարակի մատույցներից, գնդակը դիպչելով սերբ ֆուտբոլիստին, հեռանում է անկյունային: Անկյունայինի խաղարկումը ոչ մի արդյունք չտվեց:

60' Հայաստանի հավաքականի կազմում Համբարձումյանին փոխարինում է Ղուկաս Պողոսյանը: Կամո Հովհաննիսյանը կիջնի աջ պաշտպանի դիրք, իսկ Պողոսյանը կխաղա կիսապաշտպանության աջ եզրում:

58' Փոփոխություն է տեղի ունենում Սերբիյաի հավաքականի կազմում: Զորան Տոշիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Միրալեմ Սուլեյմանին:

57' Դարպասաձողը փրկում է Սերբիայի հավաքականին: Համբարձումյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Նևեն Սուբոտիչը քիչ էր մնում գրավեր սեփական դարպասը: 

55' Գեղեցիկ գրոհ անցկացրեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձախ եզրով, գնդակը հասավ Ղազարյանին և վերջինիս հարվածն աննշան շեղությամբ անցավ դարպասի կողքով:

52' Կուզմանովիչը կարող էր մեն մենակ մնալ դարպասապահի դեմ, սակայն վստահ խաղաց Արզումանյանը:

47' Ղազարյանի վտանգավոր հարվածից հետո գնդակը շեղ է ընթացավ:

46'. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց: Հայաստանի հավաքականի կազմում 2 փոփոխություն է տեղի ունեցել: Մասիս Ոսկանյանի փոխարեն խաղադաշտ  դուրս եկել Կամո Հովհաննիսյանը, իսկ Սարկիսովին փոխարինել է Դավիթ Մանոյանը: Մանոյանը կղբաղեցնի ենթահարձակվողի դիրքը, իսկ Հովհաննիսյանը կխաղա աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ Գևորգ Ղազարյանը կտեղափոխվի կենտրոն:

Թիմերը գնացին ընդմիջման:

29'. ԳՈԼ.  0:2. Բրանիսլավ Իվանովիչը կրկնապատկեց հաշիվը: Անհասկանալի սխալ է թույլ տալիս Վարազդատ Հարոյանը: Մելիքսեթյանը գնդակը մտցրեց խաղի մեջ, սակայն Հարոյանը որոշեց այն ձեռքով կանգնեցնել, նոր սկսել խաղը: Մրցավարը վտանգավոր գոտում տուգանային հարված նշանակեց, որի խաղարկումից հետո Մելիքսեթյանը անվստահ ետ մղեց գնդակը և Իվանովիչը կրկնապատկեց հաշիվ:

18'. Կոլարովի իրացրած տուգանային հարվածից հետո Մելիքսեթյանը գնդակը հանում է անկյունային:

16'. Արթուր Յուզպաշյանի հեռվից կատարած հարվածից հետո հաջող խաղաց սերբերի դարպասապահը:

14'. ԳՈԼ. 0:1. Զդրավկո Կուզմանովիչը բացեց խաղի հաշիվը: Սերբ հարձակվող մեն-մենակ մնաց Մելիքսեթյան դեմ, դարպասապահը ետ մղեց առաջին հարվածը, սակայն վրա հասած Կուզմանովիչը գրավեց դատարկ դարպասը:

13'. սերբերի ավագ Բրանիսլավ Իվանովիչի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարխասաձողից:

Հայաստան. 1. Գրիգորի Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան, 13. Վարազդատ Հարոյան (4. Անդրանիկ Ոսկանյան, 77'), 19. Հովհաննես Համբարձումյան (14. Ղուկաս Պողոսյան, 60'), 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան (15. Կամո Հովհաննիսյան, 46'), 9. Էդգար Մալաքյան (Վալտեր Պողոսյան, 68'), 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով (21. Դավիթ Մանոյան, 46')

Սերբիա. 12. Դամիր Կահրիման, 6. Բրանիսլավ Իվանովիչ, 20. Նեվադ Սուբոտիչ (2. Պավել Նինկով, 78'), 11. Ալեքսանդր Կոլարով, 5. Ռադոսան Պետրովիչ, 22. Զդրավկո Կուզմանովիչ, 10.Միլոշ Նինկովիչ, 7. Զորան Տոշիչ (9. Միրալեմ Սուլեյմանի, 58'), 8. Բոշկո Յանկովիչ, 25. Լազար Մարկովիչ (14. Միլան Յովանովիչ, 68'), Սլոբոդան Ռայկովիչ (3. Դուշկո Տոշիչ, 84'):


ArmFootball.com

նայել են: 399 | Հեղինակ: MASTARA | Рейтинг: 0.0/0
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Յունաիթեդի հիմնական մրցակիցը Պրեմիեր Լիգայու
Всего ответов: 117
գտեք մեզ