Գլխավոր » 2012 » Փետրվար » 17 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌԱՖԱՅԵԼ ԴԱ ՍԻԼՎԱՅԻ ՀԵՏ
20:25
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌԱՖԱՅԵԼ ԴԱ ՍԻԼՎԱՅԻ ՀԵՏ



Մրցաշրջանի առաջին կեսի մեծ մասը բաց թողնելուց հետո, Ռաֆայել Դա Սիլվան manutd.com-ին տված իր հարցազրույցում նշում է, որ պատրաստ է օգնել թիմին ` պահելու չեմպիոնական տիտղոսը:
-Ինչպե՞ս կնկարագրեիր անցած խաղաշրջանի մեծ մասը, եթե խոսենք անհատապես քո մասին:

-Ակնհայտ է, որ կային որոշ դժվարություններ: Օգոստոսին ես ստացա ուսի ծանր վնասվածք, բայց հիմա վերականգնվել և մասնակցել եմ մի քանի խաղի: Հույս ունեմ, որ խաղաշրջանի երկրորդ հատվածը ինձ համար ավելի հաջող կլինի, քան առաջինը:

-Երբ դու բացակա էիր, աջ պաշտպանի դիրքում խաղում էին Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլլինգը և անգամ Անտոնիո Վալենսիան: Դու ողջունու՞մ ես լրացուցիչ մրցակցությունը:

-Իհարկե: Հիանալի է, երբ նման մրցակցություն կա: Երբ ես հետևում էի Ֆիլի և Քրիսի խաղին աջ թեևում, մտածում էի. «Վաոո՜..Ես պիտի ավելի լավ աշխատեմ, եթե ուզում եմ վերադառնալ թիմ»: Նրանք հիանալի խաղացին:

-Դժվա՞ր է հետևել խաղին, երբ դու չես խաղում:

-Շատ-շատ դժվար է: Վնասվածք ունենալը աշխարհի ամենասարսափելի զգացումն է, բայց դու ինքդ քեզ չպետք է թույլ տաս ընկճվել: Պետք է լարված աշխատես ամեն օր, գնաս բազա և մարզվես, որպեսզի վերականգնվես: Ակումբի անձնակազմը ամեն հնարավոր բան անում է քեզ օգնելու համար: Նրանք պրոֆեսիոնալներ են բազմազան վարժությունների ընտրության մեջ. դա վերականգնման ընթացքը դարձնում է հետաքրքիր, ոչ ձանձրալի: Այդ ընթացքում ամենադժվարը թիմիդ խաղին հետևելն է: Դու նստած ես տրիբունայում, չնայած այդ պահին քո միակ ցանկությունն է դուրս գալ դաշտ և օգնել թիմին:

-Երբեմն թվում է, որ վնասվածքների հարցում բախտը պարզապես երես է թեքում քեզանից:

-Գիտեմ: Իմ ստացած վնասվածքների մեծ մասը շատ հազվադեպ է հանդիպում ֆուտբոլում: Աջ ուսս արդեն երկու անգամ դուրս է ընկել և ինձ բուժման համար անհրաժեշտ էր վիրահատություն: Ուսի վնասվածքըֆուտբոլիստին բնորոշ վնասվածք չէ, այն էլ կրկնակի: Ամենայն հավանականությամբ դա պարզապես անհաջողություն էր:

-Միգուցե դա ինչ-որ կերպ կապված է քո խաղաո՞ճի հետ:

-Չգիտեմ: Միգուցե…բայց այդպիսին է իմ խաղաոճը: Ես սիրում եմ կրքով խաղալ: Երբ դաշտում եմ, ես չեմ մտածում հնարավոր վնասվածքի մասին և փորձում խուսափել բախումներից: Ես ընդամենը ուզում եմ ֆուտբոլխաղալ, ամբողջովին նվիրվել խաղին:


-Բոլորս գիտենք, որ դու սիրում ես ժամանակդ անցկացնել եղբորդ` Ֆաբիոյի հետ: Բայց միաժամանակ վնասվա՞ծք ստանալ:

-(Ծիծաղում է) Բոլորն են այդպես ասում: Ճիտ է, որ մենք սիրում ենք միասին ժամանակ անցկացնել` ընթրել, կինո գնալ: Բայց մենք չէինք պլանավորել միասին վնասվածք ստանալ: Այդ մեկը հաստատ: Երբ ես վնասվածք եմ ունենում,եղբայրս ինձ շատ է օգնում, ես էլ եմ փորձում նույնը անել: Այնքան լավ է, որ կողքիդ քեզ օգնող, լավատեսորեն տրամադրող մարդ կա:

-Հիմա, երբ վերադարձել ես, թեթևություն զգու՞մ ես:

-Ես վերադարձա Լիգայի գավաթի «Կրիստալ Պէլասի»-ի դեմ խաղի ժամանակ, բայց նորից թեթև վնասվածք ստացա: Ես դրանից ընկճվեցի և մի փոքր կորցրեցի ինքնավստահությունս: Դրանից հետո  մասնակցեցի «Բլեքբեռն»-ի դեմ խաղին և մի քանի այլ խաղերի: Դրանցից  յուրաքանչյուրն էլ ինձ օգնեց և ես կարծում եմ` վատ չխաղացի: Հիմա վստահ եմ` կխաղամ ավելի լավ ու լավ:

-Սեր Ալեքսը «Բլեքբեռն»-ի հետ խաղում քեզ տեղափոխել էր կիսապաշտպանություն: Դու զարմացա՞ծ էիր:

-Այո, մի փոքր: Սակայն ես խաղացել էի «Յունայթեդ»-ի կիսապաշտպանությունում և գիտեի` ինչ է ինձ սպասվում: Ես չանհանգստացա, երբ Բոսն ասաց, որ պիտի խաղամ այդ դիրքում. պարզապես մտածեցի. «Ես պատրաստ եմ, եկեք խաղանք»: Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ` կխաղամ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Հավանաբար ես սկսեցի ավելի լավ խաղալ` վերադառնալով իմ դիրք, բայց կիսապաշտպանությունում էլ էի ինձ հարմար զգում:
Միգուցե ես կփոխեմ դիրքս, կդառնամ կիսապաշտպան, երբ ավելի մեծանամ: Չէ՞ որ երբեք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում:: Օրինակ` Ռայան Գիգզը տարիների ընթացքում փոխել է իր դիրքը դաշտում` մեկ-երկու անգամ էլ նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում է հանդես եկել:

-Ի՞նչ կարող ես ասել այս խաղաշրջանում թիմի խաղի մասին:

-Սկզբում մենք փայլուն էինք հանդես գալիս: Հիմա, միգուցե, այդքան էլ արդյունավետ չենք խաղում, բայց ձգտում ենք հասնել արդյունքի:  Հաշվի առնելով վնասվածքների քանակը, անհաջողությունները` մեծ ձեռքբերում է գտնվել մրցաշարային աղյուսակի գագաթին` «Մանչեսթեր Սիթի»-ից մի փոքր հեռու: Բողոքելու իմաստ չկա, մենք ամեն դեպքում լավ վիճակում ենք:

-Ի՞նչ նպատակներ ունես խաղաշրջանի մնացած հատվածում:

-Շատ դեպքերում ինձ այնպես եմ զգում,կարծես մրցաշրջանը նոր է սկսվել: Գիտեմ` արդեն հունվարն էլ ավարտվեց, բայց ինձ համար ամեն ինչ նոր է սկսվում: Ուստի, անհամբերությամբ սպասում եմ հնարավորինս ավելի շատ խաղերի մասնակցելու հնարավորությանս և հույս ունեմ, օգնել թիմիս նվաճելու հաջորդ տիտղոսը: 
նայել են: 620 | Հեղինակ: MASTARA | Рейтинг: 4.0/1
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Կցանկանայք Փոլ Պոգբան հեռանար Յուվենթուս
Всего ответов: 27
գտեք մեզ