Գլխավոր »
2012 » Ապրիլ » 12 » Գիգզ. Մենք վատ էինք պահում գնդակը և քիչ էինք հարվածում մրցակցի դարպասին
14:23 Գիգզ. Մենք վատ էինք պահում գնդակը և քիչ էինք հարվածում մրցակցի դարպասին |
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Ուիգանից» կրած պարտությունից հետո (0:1) խոստովանել է, որ իր թիմի խաղը չստացվեց:
«Մեզ չհաջողվեց ցուցադրել մեր ֆուտբոլը: Փոխանցումներն այնքան ազատ չէին անցնում, ինչպես սովորաբար: Պետք է նշեմ, որ «Ուիգանն» արժանի խաղ ցուցադրեց, նրանք մեծ ճնշում էին գործադրում մեզ վրա, հատկապես խաղի սկզբում:
Սա արդարացում չէ: Պարզապես այսօր մենք չէինք կարողանում պահել գնդակը: Ամբողջ խնդիրը դրանում էր: Մենք քիչ էինք հարվածում մրցակցի դարպասին: Այժմ մենք պետք է դաս քաղենք այս պարտությունից և ինչպես հարկն է պատրաստվենք «Ասթոն Վիլայի» հետ մրցավեճին», - Գիգզի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Armsport.am
|
նայել են: 421 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|