Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Մանչեսթերցիների փորձառու կիսապաշտպան Ռայան Գիգզին նվազագույն հաշվով հաղթանակներին դեմ չէ:
«Ես դեմ չեմ, որ այժմ մինչեւ մրցաշրջանի ավարտը հաղթանակներ տոնենք 1:0 հաշիվներով: Եթե մենք գոլ խփեինք վերջին րոպեին, ապա մեզ մոտ էյֆորիայի նման մի բան կլիներ: Բայց քանի որ գոլը խփվել էր դեռևս առաջին խաղակեսում, բոլորը մի փոքր հիասթափված են: Եվ դա ճիշտ է, քանի որ մենք գիտենք, որ ավելիին են ընդունակ: Ընդհանուր առմամբ գոհ ենք, որ վաստակեցինք 3 միավոր»,-Գիգզի խոսքերը մեջբերել է Skysports-ը: