«Ման.Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը խոստովանել է, որ թիմի երկրպագուները և Ֆերգյուսոնը հնարավոր է` դժգոհ լինեն Ֆուտբոլիստների ցուցադրած խաղից «Նորվիչի» հետ հանդիպման ժամանակ, սակայն միևնույն ժամանակ ուրախ է` օգնել է իր թիմին հաղթել, իր 900-րդ հանդիպման ժամանակ:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Պոլ Սքոուլզը, սակայն «Նորվիչի» ֆուտբո
լիստ Գ. Հոլտը վերջնամասում հավասարեցրեց: Թվում էր` «Մանչեսթրը» հենց այդ հաշվով էլ կավարտի խաղը, բայց Ռայան Գիգզի` 92-րդ րոպեին խփած գոլը, օգնեց կարմիր սատանաներին վաստակել կարևոր 3 միավոր:
Հանդիպումից հետո MUTV-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է «Մանչեսթրին» հաջողվում հաղթանակել նման հուզիչ հանդիպումներում, Գիգզը պատասխանել է.
«Կարծում եմ` թիմային ոգին է օգնում: Միգուցե այսօր պետք է հիասթափություն ապրել, որ կարողացանք վերջին 8 րոպեների ընթացքում ավելի շատ հնարավորություններ ստեղծել, քան ամբողջ խաղի ժամանակ: Հնարավոր է` այս խաղը հիասթափեցրել է երկրպագուներին և Ֆերգյուսոնին, բայց պետք է գնահատել ֆուտբո
լիստների խաղը. մենք առաջ էինք նետվում, երբ շատ հանգիստ կարելի էր հանձնվել: «Նորվիչը» մեծ ճնշում էր գործադրում, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գոլ խփել»:
Գիգզը նաև նշել է, որ չեմպիոնական մրցավազքում հաղթելու համար դեռ շուտ է, քանի որ առջևում «Տոտենհեմի» հետ դժվարին հանդիպումն է.
«Ամեն ինչ պարզ կդառնա մրցաշարի ավարտին: Մենք խաղադաշտ դուրս եկանք որոշակի ճնշման ներքո. «Սիթին» մեկ օր առաջ առանց դժվարության հաղթանակ էր տոնել, իսկ «Նորվիչի» հետ արտագնա հանդիպում ունենալը միշտ էլ բարդ է»:
Գիգզը հաղթանակ պարգևեց «Մանչեսթրին» իր հոբելյանական 900-րդ խաղում.
«Չկա ավելի լավ բան, քան տոնել խփած գոլդ քո երկրպագուների տրիբունայի առջև: Նման զգացմունքը չի փոխվում` լինես 17, թե 38 տարեկան: Բնականաբար, 900 հանդիպում անցկացնել մի թիմի կազմում, որին դու մանկուց երկրպագել ես, որի հետ մեծացել ես, յուրահատուկ զգացմունք է: Ես շարունակելու եմ խաղալ և հույս ունեմ` դեռ մեկ գոլի չէ, որ կխփեմ»: