Գլխավոր »
2012 » Մարտ » 1 » ՖԼԵՏՉԵՐ. «ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ԵԿՈՂ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱԼ
16:45 ՖԼԵՏՉԵՐ. «ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ԵԿՈՂ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱԼ |
Դարրեն Ֆլետչերը բացառել է այս մրցաշրջանում իր վերադարձը, բայցև նշել է, որ ցանկանում է օգնել իր թիմին եկող մրցաշրջանում: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հիվանդության պատճառով անորոշ ժամանակով ընդհատել է իր կարիերան և այժմ ամեն ինչ անում է հնարավորինս արագ ապաքինվելու համար:
«Ես բուժվում եմ, անում եմ այն, ինչ ինձ ասում են բժիշկները: Այս հիվանդությունը մեկ օրում չի բուժվում, այդ իսկ պատճառով ես չգիտեմ` կոնկրետ երբ կվերադառնամ խաղադաշտ: Բայց ես նպատակ ունեմ վերադառնալ եկող մրցաշրջանում: Հիանալի կլինի, եթե ստացվի: Ես երբեք չեմ կարողանա ամբողջությամբ ապաքինվել և ինձ հարկավոր է գտնել համակերպվելու միջոց, որը կօգնի կրկին խաղալ: Հիմա ես ամեն ինչ անում դրա համար»,-Ֆլետչերի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:
|
նայել են: 452 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|