Գլխավոր »
2012 » Ապրիլ » 15 » Ֆերգյուսոնը ընդունեց, որ Յանգը ձգտում էր 11 մետրանոց վաստակել
23:24 Ֆերգյուսոնը ընդունեց, որ Յանգը ձգտում էր 11 մետրանոց վաստակել |
«Ասթոն Վիլայի» հետ խաղում «Յունայթեդը» այս մրցաշրջանում տանը վաստակեց 9-րդ 11 մետրանոցը: Այդպիսի ցուցանիշ չունի ՊԼ-ի ոչ մի թիմ: Որ մանչեսթերյան երկրպագուները անընդհատ նշում են, որ մրցավարները շատ բարեհոգի են «Յունայթեդի» նկատմամբ:
«Ասթոն Վիլայի» հետ խաղում Էշլի Յանգը 9-րդ րոպեին հերթական «ներկայացումը» խաղաց եւ մրցավար Մարկ Հալսին ցույց տվեց 11մ նշակետը:
«Կարծում եմ Յանգը խաղաց հենց 11 մետրանոց վաստակելու համար: Նա մի քիչ արտիստիկ ընկավ, բայց ոչ մի կասկած չկար, որ նրա նկատմամբ կանոնները խախտել էին», – «Ասթոն Վիլայի» 4-0 հաշվով հաթանակից հետո նշեց Ալեքս Ֆերգյուսոնը:
«Դրվագներով մենք ֆանտաստիկ խաղ խաղացինք եւ կարեւոր հաղթանակ տարանք: Ինչ վերաբերվում է «Սիթիի» հետ պայքարին, ապա մենք միայն կարող ենք վստահ լինել, երբ վերջնական նվաճենք չեմպիոնությունը: Իմ փորձը ասում է, որ զգույշ եղիր, ով մեջքիդ է շնչում», – հավելեց սը Ալեքսը:
football365.am
|
նայել են: 395 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 5.0/1 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|