Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ կասկածներ է արտահայտել, որ ՈՒԵՖԱ-ն կկարողանա իրականացնել ֆինանսական ֆեյր-փլեյը (ՖՖՓ), որը լուրջ արգելք կարող է հանդիսանալ «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերի համար` հայտարարելով, որ խաղացողներին տներ նվիրելն Աբու Դաբիում կամ Դուբայում կարող է օգնել շրջանցել կանոնները: Ամենամեծ եվրոպական ակումբներից մի քանիսը սպասում են, որպեսզի տեսնեն, թե արյդո՞ք իրենցից մեկը կբողոքարկի ՖՖՓ-ի դեմ, ըստ որի` ակումբները պետք է հասցնեն իրենց կորուստները 25 միլիոն ֆունտի մինչեւ 2015-16 մրցաշրջանը, եթե նրանք ցանկանում են մասնակցել եվրոպական մրցաշարերին: Բայց նոր համակարգի մասին առաջին անգամ խոսելիս Ֆերգյուսոնն ասաց, որ իր կարծիքով ակումբները կարող են շռայլ պարգեւավճարներ վճարել խաղացողներին` առանց ներառելու դա հաշվեկշռի մեջ: «Ես չգիտեմ` ինչպես է դա գործելու: Կարծում եմ` դժվար կլինի,- ասաց նա:- Միշտ էլ հնարավոր է շրջանցել օրենքները»: Երբ նրան հարցրին, թե արդյո՞ք դժվար կլինի իրականացնել ՖՖՓ-ն, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք չեն կարող խաղացողների համար Աբու Դաբիում կամ Դուբայում: Անկեղծ ասած, ես չգիտեմ` ինչպես են այս բաները կառավարվում: Բայց կարծում եմ` մենք չափազանց առաջ ենք ընկել»: «Սիթին» լիովին համագործակցել է ՖՖՓ-ի հետ, շատ լուրջ են ընդունում նոր համակարգը եւ պնդում են, որ չեն փորձի շրջանցել այն: Բայց մտավախություն կա, որ ակումբները պայմանագրեր կկնքեն եւ շաբաթական 150 000 ֆունտ խաղացողին վճարելու փոխարեն այդ գումարը կփոխանցեն երրորդ կողմի, օրինակ` հովանավորչական պայմանագրերի միջոցով: Քանի որ դա պայմանագիր է խաղացողի եւ երրորդ կողմի միջեւ, ՈՒԵՖԱ-ի համար դժվար կլինի վերահսկել դա:
|