Գլխավոր »
2012 » Ապրիլ » 21 » Ֆերգյուսոնը բողոքել է ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից
17:34 Ֆերգյուսոնը բողոքել է ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կասկած է հայտնել, որ ՖԻՖԱ-ն իրական քայլեր կձեռնարկի սիմուլյացիայի դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ «Սիմուլյացիայի դեմ պայքարի ծրագիրն ակումբներից կախված չէ։ Դա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի իրավասության տակ է։ Կան շատ խնդիրներ, որոնց համար դիմում ենք նրանց, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Վերջին օրինակը կապված է գոլի էլեկտրոնային ֆիքսման հետ։ Ես կրկին չեմ կարծում, որ այս դեպքում էլ ինչ-որ բան կփոխվի և ինչ-որ գործողոթյուններ կձեռնարկվեն։ Կարող եմ հիշել միայն մեկ դեպք, երբ սիմուլյացիայի համար ինչ-որ մեկը պատժվել է։ Դա Ռիվալդոյի որակազրկումն էր 2002թ․-ի աշխարհի առաջնության ժամանակ», – ասել է սըր Ալեքսը։
sportarmenia.com
|
նայել են: 423 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|