Գլխավոր »
2012 » Փետրվար » 24 » ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՍ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
15:21 ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՍ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ |
«Մանչեսթր Յունայթեդ» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը իր վրա է վերցրել սեփական հարկի տակ Եվրոպա լիգայում «Այաքսից» կրած պարտության (1:2) մեղքը` նշելով, որ պաշտպանությունում նա ընտրել էր ոչ փորձառու խաղացողների: «Պետք է ընդունեմ, որ ես եմ պատասխանատու իմ ընտրած կազմի համար, և այսօր պաշտպանության չորս դիրքերում ես նախապատվությունը տվել էի բավական երիտասարդ խաղացողների, ինչը փորձի առումով մեծ խնդիր էր:
Դա իմ կողմից մեծ ռիսկ էր: «Այաքսը» ֆանտաստիկ կերպով էր գնդակ պահում: Առաջին գոլը նրանց վստահություն ներշնչեց, իսկ երկրորդ խաղակեսում, կարծում եմ, մենք շատ խեղճ տեսք ունեինք»,-Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
|
նայել են: 448 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|