Գլխավոր »
2012 » Ապրիլ » 12 » Ֆերգյուսոն․ Մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր
14:24 Ֆերգյուսոն․ Մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս ֆերգյուսոնը «Ուիգանի» հետ խաղից հետո հայտարարել է, որ խիստ դժգոհ է հանդիպման մրցավարությունից։ Հիշեցնենք, որ երեկ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվել է 1։0 հաշվով հօգուտ դաշտի տերերի։
«Վստահ եմ, որ Ֆիգերոան ձեռքով է խաղացել։ Սա այն դեպքը չէ, երբ գնդակը պատահաբար դիպել է ձեռքին կարճ տարածությունից, այնտեղ 15 մետր հեռավորություն կար։ Սա ակնհայտ 11-մետրանոց էր։ Շատ վրդովված եմ մրցավարի որոշումով։ Սակայն այս ամենը չի արդարացնում մեզ, քանի որ թիմը վատ էր խաղում։ Մենք դարպասին ընդամենը մեկ հարված ենք կատարել և միշտ պարտվում էինք պայքարում։ Կարծում եմ, որ «Ուիգանը» մրցաշարային աղյուսակում սխալ դիրք է զբաղեցնում, քանի որ նրանք գերազանց խաղ են ցուցադրում։ Պետք է արժանին մատուցել նրանց։
Իհարկե, կցանկանայինք հաղթել այս խաղում, սակայն հավի առնելով այն իրավիճակը, որում մենք գտնվում էինք երկու ամիս առաջ, այժմ մենք վատ դիրքերում չենք։ Ես արդեն ասել եմ, որ թե՛ մենք և թե՛ «Մանչեսթեր Սիթին» միավերներ ենք կորցնելու, և դա նորմալ է», -ա ասել է ֆերգյուսոնը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
sportarmenia.com
|
նայել են: 438 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|