Գլխավոր »
2012 »
Մարտ »
15 » ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՂԹԵԼ ԱՏԼԵՏԻԿԻՆ
16:52 ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՂԹԵԼ ԱՏԼԵՏԻԿԻՆ |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը համոզմունք է հայտնել, որ իր թիմը ի զորու է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթել Բիլբաոյի «Ատլետիկին», հաղորդում է championat-ը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ զիջել էին «Ատլետիկին»` 2:3:
«Մեզ համար «Ատլետիկի» հետ պատասխան հանդիպումը մարտահրավեր է, և ես կարծում եմ, որ մեր հաղթանակը լիովին հնարավոր է: «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի քան պատրաստ է հաղթել բասկերին: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք հաջողության հասնել արտագնա խաղերում: Մեզ բարձրակարգ և փորձառու ֆուտբոլիստներ են դիմակայելու», - հայտարարել է Ֆերգյուսոնը: armsport.am
|
նայել են: 377 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|