Գլխավոր »
2012 » Մարտ » 19 » Ֆերգյուսոն. Արտառոց ֆուտբոլ չենք ցուցադրել
18:36 Ֆերգյուսոն. Արտառոց ֆուտբոլ չենք ցուցադրել |
Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Վուլվերհեմպտոնի» հետ մրցավեճից հետո (5:0) գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին' նշելով, որ «կարմիր սատանաները» վստահ գնում են դեպի տիտղոսը: «Ես ակնկալում էի, որ նման պայքար է ծավալվելու, միշտ լավագույնն եմ հուսացել և սպասել վատագույնը: Ընդամենը 9 խաղ է մնացել: Հուսով եմ' մենք կհասնենք մեր ուզածին: Այսօր կարևոր էր, որ գոլերի տարբերությունը կրճատեցինք 5-ով և 3 միավոր վաստակեցինք: Իսկ մրցաշրջանի ավարտին դրանք մեծ նշանակություն են ունենում: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մենք սովորական ելույթ ունեցանք, որևէ արտառոց բան չկար: Մրցակիցը դժվարություններ էր ստեղծում: Անշուշտ նրանց համար հեշտ չէր խաղալ 10 հոգով: Չեմ կարող չառանձնացնել Անտոնիո Վալենսիային: Նա վերադարձել է թիմ և ֆանտաստիկ մարզավիճակում է»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
armsport.am
|
նայել են: 400 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|