Գլխավոր »
2012 » Ապրիլ » 26 » Ֆերգյուսոն. Ամեն ինչ կորոշվի երկուշաբթի օրը
21:26 Ֆերգյուսոն. Ամեն ինչ կորոշվի երկուշաբթի օրը |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ մանչեսթեթրյան դերբիում իր թիմը խաղալու է հաղթանակի համար: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 36-րդ տուրում մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» (80 մ.) կընդունի միանձնյա առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» (83 մ.):
«Այժմ մենք ավելի նպաստավոր դիրքում ենք, քան «Սիթին»: Մեզ ոչ-ոքին էլ է ձեռնտու, իսկ մրցակցին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Այդուհանդերձ, բոլորը գիտեն թե՛ իմ, թե՛ ակումբի դիրքորոշումը. մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար: Կարծում եմ` իմ ֆուտբոլիստները բավականաչափ փորձ ունեն այս իրավիճակից պատվով դուրս գալու համար:
Այս մրցաշրջանի նախորդ 3 հանդիպումն այլևս ոչ մի նշանակություն չունի, դրանք արդեն անցյալում են: Ամեն ինչ կորոշվի երկուշաբթի օրը: Մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրելու, և հուսով եմ երկրպագուները չեն հիասթափվի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
sportarmenia.com
|
նայել են: 399 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|