Գլխավոր »
2012 » Մարտ » 29 » ՖԵՐԴԻՆԱՆԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ «ԲԼԵՔԲԵՐՆԻ» ԴԵՄ
19:57 ՖԵՐԴԻՆԱՆԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ «ԲԼԵՔԲԵՐՆԻ» ԴԵՄ |
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը վերականգնվել է մեջքի վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ 31-րդ տուրի «Բլեքբերնի» դեմ խաղում: «Բլեքբերնի» դեմ կխաղան նույն կազմը, ինչ նախորդ շաբաթ, ասել է Ալեքս Ֆերգյուսոնը: – Ռիոն այլևս անհարմարություններ չի զգում մեջքի ցավերի հետ կապված: Մենք նաև սպասում ենք, որ Նանին ուրբաթ օրը կմիանա մարզումներին, բայց դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ: Հիշեցնենք, որ 30-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում Ֆերդինանդը դրվագներից մեկում ցավոտ հարված է ստացել, ինչի հետևանքով ստիպված էր լքել խաղադաշտը:
|
նայել են: 385 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|