Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Ընդ որում հաշիվը բացեցին Ալեքս Ֆերգյուսոնի սաները, աչքի ընկավ Ուեյն Ռունին: Սակայն առաջին խաղակեսի վերջում Ֆերնանդո Լյորենտեն հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդում Օսկար դե Մարկոսը առաջ մղեց բասկերին, հանդիպման վերջին րոպեին էլ Իկեր Մունյաինը հաշիվը դարձրեց 3:1: Այնուամենայնիվ, մրցավարի ավելացրած ժամանակում «մանկունյանցիները» մեկ գնդակ ետ բերեցին. 11 մետրանոց հարվածով դուբլի հեղինակ դարձավ Ռունին: «Վալենսիան» սեփական հարկի տակ խաղավարտից 10 րոպե առաջ հաղթում էր ՊՍՎ «Էյնդհովենին» 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ էր դարձել Ռոբերտո Սոլդադոն: Սակայն վերջին 10 րոպեների ընթացքում հոլանդացիները երկու անգամ գրավեցին Դիեգո Ալվեշի դարպասը և պատասխան խաղից առաջ վերադարձրեցին դիմակայության ինտրիգը: Հոլանդական մեկ այլ ակումբ` ԱԶ «Ալկմաարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ պայքարի մեջ մնացած միակ իտալական ակումբին` «Ուդինեզեին»: «Մանչեսթեր Յունայթեդ» (Մանչեսթեր, Անգլիա) – «Ատլետիկ» (Բիլբաո, Իսպանիա) – 2:3 գոլերը` Ռունի, 22 (1:0); Լյորենտե, 44 (1:1); դե Մարկոս, 72 (1:2); Մունյաին, 89 (1:3); Ռունի, 90+2 (2:3, 11մ) ԱԶ «Ալկմաար» (Ալկմաար, Հոլանդիա) – «Ուդինեզե» (Ուդինե, Իտալիա) – 2:0 գոլերը` Մարտենս, 63 (1:0); Ֆալկենբուրգ, 84 (2:0) «Ստանդարտ» (Լյեժ, Բելգիա) – «Հաննովեր» (Հաննովեր, Գերմանիա) – 2:2 գոլերը` Ստինդլ, 22 (0:1, 11մ); Բյուիենս, 27 (1:1); Չիտե, 30 (2:1); Դիուֆ, 56 (2:2) «Վալենսիա» (Վալենսիա, Իսպանիա) – ՊՍՎ «Էյնդհովեն» (Էյնդհովեն, Հոլանդիա) – 4:2 գոլերը` Ռուիս, 11 (1:0); Սոլդադո, 12 (2:0); Սոլդադո, 43 (3:0, пен); Պյատի, 56 (4:0); Տոյվոնեն, 83 (4:1, 11մ); Վեյնալդոմ, 90 (4:2)
|