Գլխավոր » 2012 » Ապրիլ » 19 » Երջանկությունը ըստ Մայքլ Օուենի
20:48
Երջանկությունը ըստ Մայքլ Օուենի
Օուենը 32 տարեկան է եւ խանդավառությամբ սպասում այն սակավաթիվ շանսերին, որոնք նրան դաշտ դուրս գալու հնարավորություն են ընձեռում: Եթե Օուենի պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո չերկարաձգվի եւ այլ գրանդ ակումբները չհետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա այս ֆուտբոլիստի կարիերան կարող է ավարտվել:

1999 թվականի ապրիլի 12. Օուենը «Լիդսի» հետ արտագնա խաղում պատռում է ծնկատակի ջիլը: Ընդամենը 19 տարեկանում նրա արագ ընթացքը ընդհատվում է: «Կարծում եմ, որ այդ վնասվածքն իր հետքը թողեց ողջ կարիերայիս վրա: Եվ քանի որ ընդամենը 19 տարեկան էի, շատ բան չէի հասկանում եւ շարունակում էի խաղալ: Եթե նման բան պատահեր այժմ, ապա վիրահատության կենթարկվեի եւ նույնիսկ չէի իմանա, որ վնասվածք ունեմ: Ընդհանուր առմամբ, ես աջ ոտքի երկու այդպիսի վնասվածք եմ ստացել: Արդյունքում կորցրեցի հզորությանս մեկ երրորդ մասը: Եթե այն ժամանակ ես ճիշտ վարվեի, ապա մյուս վնասվածքներիս 90 տոկոսը տեղի չէր ունենա: Կդառնայի անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Միաժամանակ ես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ դարձա ու բազմաթիվ հաղթանակների արժանացա, քանի որ ինձ չէի խնայում: Իհարկե, ես կարող եմ հետադարձ հայացքով դիտարկել ֆուտբոլային անցյալս եւ հարցեր տալ այն մասին, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե ես այլ կերպ վարվեի:

Ոմանք կարծում են, որ ես խնայում էի ինձ վնասվածքներից հետո, սակայն ես բազմաթիվ խաղեր եմ անցկացրել: Ես, մյուս կողմից, կարծում եմ, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ եղել: Խաղացել եմ այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Լիվերպուլը», Մադրիդի «Ռեալը», «Նյուքասլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի քան 90 անգամ Անգլիայի հավաքականի կազմում եմ հանդես եկել եւ 40 գոլի հեղինակ դարձել: Ունեմ չորս զավակ եւ ընտանիքիս կարիքները հոգալու համար այլեւս աշխատելու կարիք չունեմ: Այնպես որ ես այնքան էլ անբախտ չեմ»:
Երիտասարդ տարիքում նա հաճախ էր անտեսում հանգիստը, ինչը հետագայում նրա հետընթացի պատճառներից մեկը դարձավ:
«Երբ իմ մարզիչ Ժերար Ուլյեն ինձ ասում էր, որ ես չեմ կարողա մասնակցել բոլոր խաղերին, ես պատասխանում էի, որ կհանգստանամ 30 տարեկանում: Նա իրավացի էր, այսպես չէ: Սակայն ֆուտբոլիստը միշտ ցանկանում է մասնակցել բոլոր հանդիպումներին: Ինքս միշտ մասնակցել եմ Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում: Երբ 15 տարեկան էի, խաղում էի Անգլիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականում: Երբ ընդամենը յոթ տարեկան էի, խաղում էի երկրի մինչեւ 11 տարեկանների ընտրանու կազմում: Միշտ տարիքով ինձանից մեծերի հետ էի խաղում: Օրինակ, Սթիվեն Ջերարդը պատանեկան տարիքում ֆենոմենալ ֆուտբոլիստ էր, սակայն միշտ չէր լավ մարզավիճակում լինում: Եվ դա նա իր օգուտը ստացավ դրանից, քանի որ կարողացավ խուսափել լուրջ վնասվածքներից: Իսկ ես շատ թանկ գին վճարեցի», – ասում է Օուենը:

Կային ժամանակներ, երբ Օուենի հետ զրուցելն այքան էլ դյուրին խնդիր չէր: Նա պետք է երկար մտածեր եւ ուներ խորհրդականներ, որոն իրեն խորհուրդներ էին տալիս եւ քննարկում իր պատասխանները: Իսկ այժմ նա անկաշկանդ պրոֆեսիոնալ է, որը Twitter սոցիալական էջում կարող է իր կարծիքը հայտնել այս կամ այն հարցի շուրջ: Ովքեր նրան ճանաչում են, լավ գիտեն, որ ֆուտբոլիստի իմիջն այնքանով էր վնասվում, որքանով այն փորձում էին պաշտպանել:
«Միգուցե, ինձ չափից շատ էին պաշտպանում: Երիտասարդ խաղացողի համար դա շատ անսովոր է եւ, հնարավոր է, ավելի լավ լիներ, եթե ես ավելի բաց լինեի: Եթե դու գոլահար ես, ապա պետք է որոշակի պահվածք ունենաս: Ես շատ լուրջ մարդ եմ: Կինս նույնիսկ կարծում է, որ ես տարօրինակ անձնավորություն եմ: Ես սառը մարդ եմ, շատ հույզեր չունեմ: Շատ հազվադեպ է պատահում, որ արտասվեմ: Չեմ կարծում, որ վերջին 20 տարվա մեջ նման բան պատահած լինի: Պրո‎ֆեսիոնալ ֆուտբոլիստն իր կարիերայի գագաթնակետում ավելի լուրջ, սառնասիրտ եւ հոգեբանորեն երկաթի նման պինդ է լինում: Կինս կարծում է, որ ես շատ շուտ եմ հասունացել: Ինձ հետ ապրելը դժվար է: Խաղերի օրերին ես այնքան տաքացած էի լինում, որ կինս ստիպված էր լինում այլ սենյակ գնալ: ԵՍ շատ փոփոխական էի: Եվ դա արձագանքվում էր այն մարդկանց վրա, ում ես սիրում էի: Մայրս եւ կինս շատ են տուժել դրանից: Սակայն հորս դեպքում ես ինձ այլ կերպ էի պահում, քանի որ, հնարավոր է, փորձում էի ավելի տպավորեցնել նրան», – ասում է Օուենը:
Իսկ ինչ է մտածում նա իր կարիերայի եւ հետագա գործունեության մասին.
«Ցանկանում եւե երկու տարի խաղալ, սակայն չեմ ուզում ավելի ցածր լիգաներում հանդես գալ: Կօգտագործեմ բոլոր տարբերակները: Կատարել եմ առաջին քայլերը մարզչական կարիերայի համար, եթե այդ ոլորտն ինձ ձգի: Ինձ կարող են հետաքրքրել նաեւ ԶԼՄ-ները: Այս առումով կարող եմ որպես օրինակ նշել Գարի Նեվիլին, որ համարյա ինձ էլ է ոգեշնչել»:
Прикрепления: Նկար 1
նայել են: 477 | Հեղինակ: Manch | Рейтинг: 0.0/0
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Օվ կդառնա Պրեմիեր Լիգայի հաղթող
Всего ответов: 47
գտեք մեզ