Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղը դիտելիս, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնական տիտղոսի կորստով, Էրիկ Կանտոնան ոտքով հարվածել ու կոտրել է լրագրասեղանը: «ՄՅՈՒ»-ի լեգենդի որդին՝ Ռաֆայելը, «Յունայթեդի» երկրպագուներից մեկին պատմել է իր հոր տառապանքների մասին: Երիտասարդն ասում է, որ ինքը հոր հետ տանը հեռուստացույցով հետեւում էր մրցաշարի վճռորոշ խաղին: Հանդիպման վերջում նրանք կարծում էին, թե «ՄՅՈՒ»-ն «Մանչեսթեր Սիթիից»՝ որն այդ ժամանակ զիջում էր ՔՊՌ-ին, կորզել է տիտղոսը: Սակայն ավելացված ժամանակում Սերխիո Ագուերոն գրավեց դարպասը, որը, արդյունքում, Քաղաքաբնակների համար «ոսկե» գոլ դարձավ: Ռաֆայելը պատմում է, որ իր հայրը՝ «Կրիստել Փելաս» ակումբի երկրպագուին ապշեցնելով քունգ-ֆուի ոճով իր հայտնի հարվածով, նույն կերպ ջարդեց լրագրասեղանը:
«Դա մոտավորապես ցերեկվա ժամը 2-ին էր: Որոշեցի դուրս գալ փողոց՝ ծխելու: Մի երիտասարդ ինձանից սիգարետ խնդրեց: Հետո հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ ասացի՝ Մանչեսթերից, ժպտաց: Մենք խոսքի բռնվեցինք, որի ընթացքում Ռաֆայելը հարցրեց, թե՝ ու՞մ եմ երկրպագում. «Մանչեսթեր Յունա՞յթեդին», թե՝ «Սիթիին»: Երբ ասացի, որ «Յունայթեդին»՝ նա ավելի լայն ժպտաց: «Իմ հայրը «Յունայթեդի» արքան է»: Ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում եւ խնդրեցի բացատրել: Նա ասաց, որ իր հայրը Էրիկ Կանտոնան է:
Հետո իմ նոր ծանոթը՝ տառացիորեն ծիծաղից խեղդվելով, պատմեց, թե առաջնության վերջին տուրում ինչ է եղել: Նա խոստովանեց, որ իր հայրը զայրույթից կտոր-կտոր է արել լրագրասեղանը: Դրանից հետո ես էլ ծիծաղեցի: Ասացի, որ շատ հաճելի էր ծանոթանալ Կանտոնայի որդու հետ, իսկ հետո իրար ձեռք սեղմեցինք: Անգլիա վերադառնալով ես ստուգեցի Facebook-ի նրա էջը, ու հիմա ոչ մի կասկած չունեմ, որ դա Ռաֆայելն էր՝ Էրիկ Կանտոնայի որդին:
Այս ամբողջ պատմությունն ասում է այն մասին, որ նրա հայրն առաջվա պես պաշտում է «Յունայթեդը»,- Կարմիր սատանաների երկրպագու Ջոնաթան Կրուզն ասաց Daily Mirror հրատարակությանը:
|