«Մանչեսթր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան անդրադարձել է երեկ կայացած Եվրոպայի լիգա1/16 եզրափակչի «Այաքսի» դեմ հանդիպմանը, որտեղ իր թիմը զիջեց 1:2 հաշվով:
- Մենք գերազանց սկսեցինք խաղը: Չիչարիտոյի գոլը մեզ շատ էր պետք, բայց դրանից հետո, կարծում եմ, մենք կորցրեցինք զգոնությունը և չափազանց անուշադիր էինք գործում: Իսկ եթե դու այդպես ես խաղում, այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Այաքսն» է, լինում է այն, ինչ եղավ երեկ` դու պարտվում ես:
Ինձ հաջողվեց որոշ դրվագներում փրկել թիմին, և ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել «Մանչեսթր Յունայթեդիին» դուրս գալու հաջորդ փուլ: Գլխավոր մարզիչը դժգոհ էր մեզնից, բայց ամենակարևորն այն է, որ մենք հաջորդ փուլ անցանք:
Բիլբաոյի «Ատլետիկոն» լավ թիմ է: Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ: Հիանալի կլիներ վերադառնալ Իսպանիա և հաղթել այդ թիմին,- իսպանացի դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Այաքսի» կազմում իր գերազանց խաղով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբո
լիստ Արազ Օզբիլիզը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: