Գլխավոր »
2012 » Հուլիս » 20 » Դալգլիշին հեռացրին Սուարեսի հետ կապված սկանդալի համար, համոզված է Ֆերգյուսոնը
16:36 Դալգլիշին հեռացրին Սուարեսի հետ կապված սկանդալի համար, համոզված է Ֆերգյուսոնը |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր կարծիքն է արտահայտել՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի՝ աշխատանքից հեռանալու վերաբերյալ: Ըստ նրա' Դալգլիշին հեռացրել են այն բանի համար, որ Սուարեսի և Էվրայի միջև ծագած սկանդալային միջադեպում նա պաշտպանել է ուրգվայցի հարձակվողին:
«Ես չզարմացա, երբ հեռացրին Դալգլիշին: Կասկած չկա, որ ակումբի սեփականատեր Ջոն Գենրին հետևում էր իրադարձությունների զարգացմանը և հասկանում էր, որ Սուարեսի հետ կապված մարզիչն իրեն սխալ կողմերով էր դրսևորում' պաշտպանելով ուրուգվայցուն: Ըստ իս' դա էր հիմնական պատճառը, որ հեռացրին Դալգլիշին:
Եթե Սուարեսը ամեն տեղ շարունակի անրադառնալ այդ միջադեպին, ապա կոնֆլիկտը երբեք չի ավարտվի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:
armsport.am
|
նայել են: 480 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|