Գլխավոր »
2012 » Փետրվար » 22 » ՉԻՉԱՐԻՏՈ. «ԳՈՀ ԵՄ ԻՄ ԽԱՂԻՑ»
15:11 ՉԻՉԱՐԻՏՈ. «ԳՈՀ ԵՄ ԻՄ ԽԱՂԻՑ» |
Մեքսիկացի Ֆուտբոլիստ Խ. Էռնանդեսը հայտնել է, որ իր համար այս մրցաշրջանը ավելի բարդ է ընթանում, քան նախորդը: Սակայն 23-ամյա հարձակվողը հավելել է, որ վնասվածքի ապաքինումից հետո գոհ է իր ցուցադրած խաղից և փորձելու է կատարելագործել այն:
«Ես ունեմ մեկ նպատակ` կատարելագործել խաղս: Մարդիկ ունեն իրենց տեսակետներն իմ և իմ խաղի մասին: Նոր թիմի կազմում երկրորդ մրցաշրջանը կարող է դժվարին լինել, սակայն ես գոլեր եմ հեղինակում և դեռ գոհ եմ: Այս խաղաշրջանը ինձ համար մի փոքր անհաջող դասավորվեց, քանի որ ես ստացա մի քանի վնասվածքներ, որոնք փոխեցին խաղիս ռիթմը: Այժմ ես առողջ եմ և ինձ լավ եմ զգում մրցաշրջանի այս բարդ հատվածում: Ես անընդհատ սովորում եմ մարզիչներից և «Մանչեսթր Յունայթեդ»-ի իմ թիմակիցներից, քանի որ նման ակումբում դու պարզապես չես կարող կանգ առնել: Ես համառորեն աշխատում եմ իմ խաղի վրա և գիտեմ` դեռ չեմ հասել բարձունքի: Ահա թե ինչու է, որ ես միշտ ողջ ուժերս կենտրոնացնում եմ խաղի վրա: Ես պատրաստ եմ խաղալ և նշանակություն չունի` մարզիչը ինձ կտա 90 րոպե խաղաժամանակ, թե ոչ:»,Չիչարիտոն- նշել է The People-ին տված հարցազրույցում:
|
նայել են: 453 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|