«Մանչեսթեր Յունայթեդի» բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքել իր ակումբը: Ակնհայտ է, որ Բուլղարիայի հավաքականի լավագույն ռմբարկուն հոգնել է պահեստայինների նստարանին մնալուց: Բացի դրանից` վերջերս Դիմիտարին խնդրում էին վերադառնալ հավաքական, և նա համաձայնվել է, այսինքն վերջինիս խաղային պրակտիկա անհրաժեշտ կլինի: «Դիմիտարը մտադիր է ինքնուրույն նոր թիմ փնտրել, - պատմել է ֆուտբոլիստի գործակալ Էմիլ Դանչևը, - «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահեցրել է, որ չի խոչընդոտի: Ֆերգյուսոնը հայտարարել է, որ նա չի տեսնում այդ ֆուտբոլիստին իր թիմում, այնպես որ բարի ճանապարհ է մաղթում»: Սակայն Բերբատովը չի պատրաստվում լքել Անգլիան, քանի որ չի ցանկանում խաղալ թույլ առաջնություններում. «Ամենայն հավանականությամբ, նա կմնա Մեծ Բրիտանիայում, - ասել է Դանչևը, - նա չի ձգտում հեռանալ այս երկրից: Դիմիտարը չի ցանկանում հանդես գալ ԱՄՆ-ի ակումբներում, Ճապոնիայում կամ ԱՄԷ-ում»:
armsport.am
|