Գլխավոր »
2012 » Ապրիլ » 14 » Բեբեի համար Մանչեսթերի վճարած գումարի մի մասն անհետացել է
16:37 Բեբեի համար Մանչեսթերի վճարած գումարի մի մասն անհետացել է |
Պորտուգալական հատուկ ծառայություններից մեկը, որը զբաղվում է կոռուպցիայի գործերով, ֆուտբոլիստ Բեբեի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործով հետաքննություն է սկսել:
Ըստ բրիտանական պարբերականի, անգլիական ակումբի կողմից վճարված 7.5 մլն ֆունտ ստերլինգից անհետացել է 3 մլն-ը։ Տեղեկացնենք, որ 2010թ․-ին Բեբեն, որը համարվում էր Եվրոպայի ծագող աստղերից մեկը, «Վիտորիա Գիմարայեշից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սակայն անգլիական թիմում անցկացրեց ընդամենը երեք խաղ և այժմ վարձավճարով խաղում է թուրքական «Բեշիկթաշում»։
Անգլիական ակումբը չի ցանկացել մեկնաբանել այս իրավիճակը։ «Յունայթեդն» այս պահին կասկածից դուրս է։
sportarmenia.com
|
նայել են: 403 |
Հեղինակ: Manch
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|